Ինչպես հաղորդում է Daily Mail թերթը, թագավորական պալատի աղբյուրները լրագրողներին հավաստիացրել են, որ Բրիտանիայի արքայազն Հարին չի պատրաստվում երկար մնալ հայրենիքում` իր պապի` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հուղարկավորությունից հետո, և արդեն ապրիլի 19-ին կվերադառնա Միացյալ Նահանգներ:
«Արքայական ընտանիքը սառը դիմավորեց» արքայազն Հարիին՝ հայրենիք կատարած այցի ժամանակ: Նա ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը կանցկացնի Վինձորի ամրոցի մոտակայքում գտնվող «Ֆրոգմոր» քոթեջում, իսկ երկուշաբթի նա կթռչի Կալիֆոռնիա», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հարին մեկ շաբաթ առաջ ժամանել էր Միացյալ Թագավորություն՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի թաղման արարողությանը, որը մահացավ 99 տարեկան հասակում: