ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի իր ֆեյսբուքյան ռուսալեզու էջում հաղորդագրություն է հրապարակել տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ՝ առանց նշելու խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը:
ԱՄՆ Պետդեպը Twitter-ի իր էջում նույնպես շնորհավորանք է տեղադրել տարեդարձի կապակցությամբ՝ տոնի առթիվ շնորհավորելով ամերիկացի տիեզերագնացներին՝ չնշելով Գագարինի անունը: «Մարդու տիեզերք թռիչքի միջազգային օրվա առթիվ մենք շնորհավորում ենք բոլոր ամերիկացի տիեզերագնացներին, որոնք տիեզերք թռչելու խիզախություն են ունեցել, այդ թվում` Apollo-11-ի տիեզերագնացին (ամերիկյան տիեզերանավի անձնակազմ) և պետքարտուղարի նախկին օգնական Մայքլ Քոլինզին», հայտարարել է Պետդեպը:









































