Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուսաստանը հասկացավ`Ադրբեջանն ու Թուրքիան իրեն «քցեցին». Երևանը պետք է արձագանքի Կարասինին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են օգտակար դերակատարություն ունենալ ԼՂ կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը՝ գրում է «Կոմերսանտը»։

«Կարծում եմ, որ համանախագահներն այդ ուղղությամբ կարող են օգտակար դերակատարություն ունենալ։ Այդ «եռյակը» ունի փորձ և զգալի արտաքին աջակցություն։ Կարծում եմ՝ կարելի է վերականգնել ԵԱՀԿ հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը։

Նա նշել է նաև, որ հիմնական հարցերը կապված են հումանիտար խնդիրների՝ ռազմագերիների փոխանակումն ավարտին հասցնելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, վերադարձող փախստականների համար պատշաճ պայմաններ ստեղծելու հետ։ «Նաև սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և հարակից շրջանների ականազերծման հարցը»,- ասել է նա։

Շատ բան, ըստ Կարասինի, կախված կլինի նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի վստահություն հաստատել կողմերի միջև։ «Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումը, լուծումների որոնումը։ Ակտիվ աշխատում է փոխվարչապետների մակարդակով ստեղծված եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»,- ասել է սենատորը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Գրիգորի Կարասինի հայտարարությունը դիտարկում է մի քանի տեսանկյունից: «Առաջինը՝ տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանը պետք է պայքարի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնման համար։ Մինսկի խմբում է ֆիքսվել այն փաստը, որ ի վերջո Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի, Մինսկի խմբում է ֆիքսվել այն հարցը, որ տարածքների վերադարձից հետո անպայման պետք է և՛ Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, և՛ խաղաղապահ բազմազգ զորամիավորման։ Տրամաբանությունը հուշում էր, որ մենք պետք է բարձրացնեինք այդ հարցը ու պայքար տանեինք այդ ուղղությամբ։ Երկրորդը՝ Մինսկի խմբի վերականգնումը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ այս հակամարտությունը չդիտվի որպես կրոնական, ազգային կոնֆլիկտ, այլ շարունակվի դիտվել որպես քաղաքական կոնֆլիկտ։ Եվ երրորդը՝ Թուրքիան ու Ռուսաստանը փորձեցին ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել ռուս-թուրքական ֆորմատ, մինչդեռ Մինսկի խումբն ավելի լայն ֆորմատ է։ Այդ երեք շատ կարևոր գործոնները մեզ հուշում էին, որ մենք պետք է պայքարեինք, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնվեր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Գրիգորյանը նաև արձանագրում է՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու հանկարծ դրա մասին սկսեց խոսել Ռուսաստանը. «Մինչ այդ Ռուսաստանն ասում էր՝ ի՞նչ Մինսկի խումբ, լուծեցինք հարցը, խաղաղապահ զորքեր մտցրինք։ Ի՞նչ եղավ, որ հիմա Ռուսաստանը փոխեց իր կարծիքը։ Ռուսաստանին խաբեցին Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմ սկսեցին Հայաստանի դեմ, ու Ռուսաստանը մեզ ակտիվորեն չաջակցեց, դրա պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիան խոստումներ էր տալիս Ռուսաստանին։ Օրինակ՝ քանդել ՆԱՏՕ-ն, հարվածել Եվրամիությանը։ Խոսքս քաղաքական հարվածների մասին է։ Ադրբեջանն էլ միանշանակ ասում էր՝ Շուշին տուր, մենք կմտնենք Եվրասիական տնտեսական միություն։ Մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ: Ռուսաստանին, կոպիտ ասած, քցեցին, ու հիմա Ռուսաստանը մտածում է՝ ինչ անի։ Եվ ամենակարևորը՝ քանի որ պատերազմի արդյունքում Ռուսաստանի դաշնակից Հայաստանը պարտվեց, Ռուսաստանը դարձավ մի երկիր, որը վստահելի չէ։ Փաստորեն Ռուսաստանը Հայաստանի հետ միասին պարտվեց թուրք-ադրբեջանական զենքին։ Մենք տեսանք, որ դա իր արձագանքը ստացավ Ուկրաինայում։ Այնտեղ հասկացան, որ Ռուսաստանն այնքան էլ ուժեղ չէ։ Այդ լարվածությունը պատահականություն չէ»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանում այժմ հասկացել են իրենց թույլ տված սխալների բացասական հետևանքները. «Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն կատարում իրենց պարտականությունները։ Ադրբեջանը չի կատարում համաձայնագրում տեղ գտած պարտականությունը, չի վերադարձնում գերիներին, ու Ռուսաստանն էլ հասկացել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան լկտիանում են, ու Ռուսաստանը չի կարող լուծել այդ հարցերը, ու իր վարկանիշն էլ ավելի մեծ անկում կգրանցի։ Դրա համար էլ Ռուսաստանն այժմ ասում է՝ այո՛, կան խնդիրներ, մենք պատրաստ ենք վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ու միասին լուծել։ Կոպիտ ասած՝ Ռուսաստանն այժմ ուզում է պատասխանատվությունը կիսել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ։ Այսինքն՝ Ռուսաստանն էլ հասկացավ, որ ճիշտ է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի հնարավոր լինի զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակները։ Պատերազմի ժամանակ այդ երկրները համոզեցին Ռուսաստանին, ու նա արեց իր համար մահացու սխալ՝ չաջակցեց Հայաստանին, թողեց մենակ ու փաստորեն Հայաստանի հետ միասին պարտվեց։ Այժմ, երբ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, դրանով ցույց է տալիս իր ուժը։ Ասում է՝ ես չեմ կատարի քո ջանքերով ընդունած պայմանագրի այդ դրությը։ Բացի այդ՝ նույնիսկ բանավոր պայմանավորվածությունը իրենք չեն կատարում։ Դուք լսե՞լ եք, որ Ադրբեջանը հիմա մտնի ԵԱՏՄ, իհարկե ոչ։ Ռուսաստանը այժմ հայտնվել է բավականին ծանր իրավիճակում, ու եթե հիմա Ուկրաինայի հետ սկսվեն պատերազմական գործողություններ՝ շատ դժվար կլինի Ռուսաստանի համար բոլոր ուղղություններով իր դիրքերը պահել»։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ դա է պատճառը, որ Ռուսաստանն այժմ համաձայն է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի մի փոքր բալանսավորի տարածաշրջանում առկա իրավիճակը. «Մենք վաղուց ենք այս վերլուծությունները արել, բայց զարմանալի է, որ Ռուսաստանը գնաց այս ճանապարհով։ Հիմա հնարավորություն կա, որ Ռուսաստանը ավելի ճիշտ քաղաքականություն վարի։ Ես կոչ կանեի ՀՀ իշխանություններին շատ արագ արձագանքել Կարասինի ասածներին։ Հայաստանը պետք է ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի հարթակներում բարձրացնի այս հարցերը, որ մենք վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին։ Հենց այդ խմբում է հնարավոր լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, գերիների հարցը։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դրան պատրաստ են, Ռուսաստանն է , որ փակում էր այդ ճանապարհը։ Հիմա, երբ այդ մասին խոսեց նաև Ռուսաստանը, մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում