Thursday, 23 05 2024
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը համաձայնել է առաջադրվել վարչապետի պաշտոնում. Ո՞ւմ թեկնածություններն են քննարկվել. «Հրապարակ»

Իրանական լոլիկը մի քանի անգամ էժան է. Ինչպես պետք է տեղական արտադրանքը մրցակցի ներկրվողի հետ

2021 թվականի հունվարի 1-ից Հայաստան այլևս չեն ներմուծվում թուրքական ապրանքներ, այդ թվում՝ թուրքական  լոլիկ։ Դրա փոխարեն, ըստ մամուլի հրապարակումների, հանրապետություն ակտիվորեն սկսել են լոլիկ մատակարարել Իրանից։ Իրանական լոլիկը բավականին մատչելի է. 1 կիլոգրամն արժե մոտ 200 դրամ, ինչը մի քանի անգամ ավելի մատչելի է հայկական ջերմոցային լոլիկից։  Մաքսատուրքերն ու տեղափոխման ծախսերը վճարելով՝ լոլիկը մեծածախ վաճառքի շուկաներում մոտ 400 դրամ է։ Մինչդեռ հայկական ջերմոցային լոլիկի անգամ ինքնարժեքը դրանից բարձր է՝ հաշվի առնելով գազի և այլ ծախսերը։

Պաշտոնական տվյալներով՝ հունվար-փետրվարին հանրապետություն շուրջ 200 տոննա լոլիկ է ներկրվել։

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վստահաբար չի կարող պնդել, որ Իրանից արդեն լոլիկ է ներկրվում Հայաստան, բայց կարող է ասել, որ թուրքական լոլիկը շարունակում է ներկրվել, ու խանութներում կարելի է գտնել թուրքական լոլիկ։ «Թուրքիայից էլ է գալիս լոլիկ։ Էդ որ ասում են՝ սահմանը փակ է և այլն, էդքան էլ փակ չի։ Ես խանութներում տեսել եմ թուրքական լոլիկ։ Արկղից ակնհայտ է դառնում, որ դա թուրքական է։ Պարսկաստանից էլ կարող է գալ։ Այն տարածքներում, որտեղ հնարավոր է առանց ջեռուցման լոլիկ աճեցնել, այդ արտադրանքը շատ էժան է։ Իսկ մեր լոլիկի արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը կազմում են միայն էներգակիրները»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ այս պայմաններում մեր տեղական արտադրանքը չի կարող մրցակցել ներկրվող լոլիկի հետ, որը աճեցվել է  առանց ջեռուցման։

Բերբերյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում մեր տեղական արտադրողը կրկին փաստի առաջ է կանգնելու, և միակ լուծումն այն է, որ նրանք վերակազմակերպեն իրենց գործունեությունը, սկսեն արտադրել այն, ինչի պահանջարկը շուկայում շատ կա։ «Ես ինքս ի սկզբանե դեմ եմ եղել Հայաստանում թանկարժեք ջերմոցների կառուցմանը։ Բայց հետո քննարկումների ժամանակ համոզեցին, որ պարտադիր չէ այդ ջերմոցներում լոլիկ աճեցնեն. կարող են ծաղիկ աճեցնել, քանի որ ծաղկի շուկան շատ լավ  շուկա է։ Կամ կարող են այլ բանջարեղեն աճեցնել, և լոլիկն ու վարունգը թողնեն  ներկրման համար։ Մեր ջերմոցատերերը պարզապես համոզված էին, որ շուկայի հարց կլուծվի, իսկ փոքր ջերմոցատերերը պետք է մտածեն անպես անել, այն կուլտուրաները աճեցնել, որոնք այսօր շուկայում տեղ ունեն, քանի որ նրանք այսպես թե այնպես չեն կարող մրցակցել ներկրվող էժան լոլիկի կամ այլ բանջարեղենի հետ։ Ես ջերմոցատերեր գիտեմ, որ նախկինում լոլիկ էին մշակում, հիմա արդեն սկսել են կարտոֆիլ աճեցնել։ Ժամանակի ընթացքում պետք է վերադասավորեն իրենց գործունեությունը,  տեսնեն՝ ինչի կարիք կա, ու սկսեն դա արտադրել։ Սա միակ ելքն է, որպեսզի լուրջ վնասներ չկրեն»,- ասաց Բերբերյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ որպեսզի տնտեսվարողները ճիշտ կողմնորոշվեն և հասկանան, թե շուկան ինչի կարիք ունի, ինչ  արտադրանք թողարկեն, դրա համար հարկավոր է խորհրդատվություն, որը գյուղացին չի ստանում գյուղատնտեսության նախարարության փակվելու պատճառով։ «Գյուղացին չգիտի՝ ինչ մշակի, ինչ ցանի, ինչի կարիք ավելի շատ կա, ինչը կարող է արագ իրացնել։ Սա լուրջ խնդիր է, գյուղացին խորհրդատվություն պետք է ստանա, բայց այդ թերությունը, կարծում եմ, հնարավոր է ուղղել»,- եզրափակեց Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում