Հարձակման է ենթարկվել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ներքին գործերի նախարար Ֆաթհի Բաշագիի ավտոշարասյունը: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
«Ջանզուր-Տրիպոլի մայրուղու վրա հարձակման է ենթարկվել ԱՀԿ ներքին գործերի նախարար Ֆաթհի Բաշագիի ավտոշարասյունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարձակվողներից մեկը սպանվել է:









































