ԱՄՆ Պերդյու համալսարանի գիտնականները խոզերին սովորեցրել են տեսախաղեր խաղալ: Այս մասին հաղորդում է Frontiers in Psychology-ը:
Այսպես. փորձի ընթացքում խոզերին ցույց են տվել, թե ինչպես պետք է օգտվել համակարգչին միացած ջոյստիկից: Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել են 4 փոքր խոզեր՝ Էբոնին և Այվորին, ինչպես նաև յորքշիրյան Համլետն ու Օմլետը:
Արդյունքում կենդանիները սովորել են փոխգործողություն կատարել ջոյստիկով և հետևել դիսփլեյում տեղի ունեցողին:
Մինչ այժմ գիտնականներին արդեն հաջողվել է խոզերին սովորեցնել խաղը, որի ժամանակ կուրսորը պետք է բախվի պատին: Հաղթանակի դեպքում բարձրախոսները հատուկ ձայն են արձակում, իսկ հաղթող կենդանին ստանում է համեղ կերակուր:
Փորձի արդյունքներով լավագույն «կիբերմարզիկ» են դարձել Համլետն ու Օմլետը, սակայն ավելի ուշ նրանց բացառել են փորձից մեծ չափերի պատճառով, ինչը նրանց թույլ չի տալիս հասնել ջոյստիկին:









































