Շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է 17% -ով, դեպքերի նվազում նկատվում է չորրորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին գրում է CNN- ը՝ հղում կատարելով ԱՀԿ տվյալներին:
Անցած շաբաթվա ընթացքում մահացել է 88 հազար մարդ, ինչը 10% -ով պակաս է դրա նախորդ շաբաթվա ցուցանիշից: Յոթ օրվա ընթացքում վարակվել է 2,5 միլիոն մարդ, նախորդ շաբաթ այդ թիվը 3,1 միլիոն էր կազմում։
Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է. երկրում մեկ շաբաթում վարակվել է 871 հազար մարդ: Ցուցակում հաջորդը Բրազիլիան է, այնուհետև Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան:









































