Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

17-ի ֆորմատով հեղաշրջումը չստացվեց, հիմա այլ ծրագիր է մշակվում

1998թ. այս օրը՝ փետրվարի 3-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով է այդ օրը պահել իր պատմականությունը կամ հիշարժանությունը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանը կարծիք հայտնեց, որ մեր պետության հետագա ամբողջ ընթացքը ապացուցեց, որ դա քաղաքական քայլ էր, որն ավանդույթ չդարձավ: «Տեր-Պետրոսյանը հստակ ներկայացրեց իր ծրագիրն ու պատկերացումները՝ բոլոր հիմնավորումներվ և չստացավ աջակցություն, որից հետո հրաժարական տվեց: Կարծում եմ՝ իրեն հարգող ցանկացած քաղաքական և պետական գործիչ, իսկ Լ. Տեր-Պետրոսյանն աչքի է ընկել իր պետականամետ կեցվածքով, եթե իր տեսակետները հանրային ընկալում չեն ունենում, չի պահանջում դուրս գալ փողոց և աղաղակել «այո» կամ «ոչ», այլ հեռանում է՝ հնարավորություն տալով այլ գործիչների, որոնք կարող են փոխել իրավիճակը: Տեր-Պետրոսյանից հետո ոչ ոք իշխանությունից հեռանալ չցանկացավ: Ռ. Քոչարյանը իր բոլոր հաջողված գործերը չեղարկեց Մարտի 1-ով… Այնուհետև Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի առաջադրվելու, բայց հետո փոխեց մտադրությունը: Կարծում եմ՝ մեր այսօրվա բոլոր անհաջողությունները գալիս են իշխանությունը չհանձնելու զարմանալի մոլուցքից, չգիտեմ դա մոլագարություն անվանել, թե իշխանագարություն»:

«Անտարես» հրատարակչության տնօերն Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ 1998-ին տեղի ունեցածը հեղաշրջում էր. «Ուղղակի Տեր-Պետրոսյանը խուսափելով քաղաքացիական խժդժություններից, Հայաստանում հնարավոր բախումներից, գնաց հրաժարականի քայլին՝ հանուն Հայաստանի: Քաղաքական գործիչը ավելի շատ պետք է մտածի պետության համար, քան թե սեփական իշխանության»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ Տեր-Պետրոսյանը հենց այնպես հանձնվող չէր, նա կամային, կարծր քաղաքական գործիչ է. «Մենք հիշենք, թե քանի ճակատամարտ է տվել Լ. Տեր-Պետրոսյանը. անկախության հռչակում, հանրաքվե: Ռուսաստանը Լ. Տեր-Պետրոսյանի անունը տալիս հասկանում է անկախություն, սեպառատիզմ, և դրա համար նրան ճանապարհ չեն տալիս»:

Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ պատմությունը կրկնվում է ողբերգական գրոտեսկի տեսքով:

Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Ս. Սարգսյանի, Ռ. Քոչարյանի, Վ. Մանուկյանի և մի քանի այլ գործիչների նախօրեին կայացած հանդիպմանը, նշեց. «Խորհրդակցելու կարիք ունեին: Նրանք երկրորդ անգամ ուզում էին հեղաշրջում իրականացնել հետպատերազմյան Հայաստանում, 17-ի ֆորմատով հեղաշրջումը չստացվեց, հիմա պետք է փորձեն այլ ճանապարհներ ընտրել, ակնհայտ է դա»:

Ազատ Արշակյանը հավելեց, որ նրանց հանդիպումն ու ծրագիրը ժամանակավրեպ է, նրանց ելույթները ճիշտ չեն. «Եթե գաղտնի խոսակցություն են վարել, ուրեմն վատ բան են մտածել, ուրեմն դավադրություն է, որը թաքցնում են»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում