Thursday, 23 05 2024
Կիրանցիներից կլինեն մարդիկ, որոնք տեղի կտան փոխհատուցմանը. սպառնալիքների, ճնշումների տակ են
Խորհրդայինից մնացած մարդու մեջ սոցիալ-հոգեբանական ճեղքվածք կա՝ սեփականի և պետականի միջև. ո՞նց փոխենք
Փոփոխվել են դպրոցների ֆինանսավորման մեխանիզմները՝ 6.6 մլրդ դրամով ավելացել է, կազմելով 121 մլրդ դրամ
Իմպիչմենթի հարցը մեր օրակարգում է, կախված է շարժման արդյունքից. Օհանյան
12:15
ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն
Փաշինյանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ ապօրինի սահմանագծում է արվում և բռնագաղթվել է Արցախը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747 419. ՊԵԿ
Ալիեւը «վերջին մարդ»՝ աղետներից առաջ
11:54
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք
Ճամբարակի ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ
11:30
ԱՄՆ-ն Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու բանակցություն չի վարում
11:15
Բրիտանիայում սկսվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Մեքենան կողաշրջվել է
Անահիտ Մանասյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին
Սպտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի
Աղձքի մոտ պայթեցման աշխատանքներ կարվեն
Փանիկում տուն է այրվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին զարգանալ Եվրոպայի և Ասիայի շուկաներում
ԱՄՆ-ը «բացահայտե՞ց» Իրանին
09:45
«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր». Մակրոնի հայերեն գրառումը
Որևէ բան Ադրբեջանը չի զիջելու, միայն վերջնագրեր է դնելու. պետք է գնանք արտահերթ ընտրությունների
Սպասվում է կարճատև անձրև
Թեհրանը փարատեց Երևանի մտահոգությունները. կարմիր գծերը կպահպանվեն
Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները. «Հրապարակ».
Արփի Դավոյանը ցանկանում է ընդլայնե՞լ Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատասխանատվության հստակ պահանջ պետք է ներկայացնել․ այս պատերազմի մասին հասարակությունը պետք է իմանա ողջ ճշմարտությունը

Նոյեմբերի 9-ին կազմված փաստաթղթում կան որոշակի մի քանի կետեր, մնացածը անորոշ են և թողնվել են հետագա բանակցությունների ընթացքին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը և հավելեց. «Հիմնական խնդիրը, որ պետք է լուծեր համաձայնագիրը, մարտական գործողությունները դադարեցնելն էր և շրջանների հանձնումը, ինչը կարծես շատ արագ կատարվեց: Մնացած կետերը կարծես բանակցության նյութ էին, բայց դրանց շուրջ բանակցելու և Հայաստանի շահերին ծառայեցնելու համար պետք է գործող պետական ապարատ: Իսկ մենք տեսնում ենք, որ մեր պետական ապարատը ամբողջությամբ կոլապսի մեջ է»:

Նրա խոսքով՝ համաձայնագրում կան Հայաստանի հետագա տնտեսական զարգացման լայն հնարավորություններ, բայց նվազագույնը, որ պետք է անել, այդ խնդիրները ձևակերպելն է, ինչը չի արվում. «Սրա շուրջ հիմա պետք է մտածենք, որովհետև սա ոչ թե 40-45 օրվա պարտություն էր, այլ մեր 30-ամյա պետության և այդպես էլ պետություն չդառնալու հետևանք էր»:

Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ կա գաղտնի ստորագրված թուղթ, որի մասին մենք չգիտենք. «Մենք շատ քիչ բան գիտենք, իրական ինֆորմացիային ըստ էության մենք չենք տիրապետում, որպեսզի կարողանանք նորմալ գնահատել, թե ինչ եղավ. վարչապետը մի բան է ասում, մնացած կուսակցություններն ուրիշ բան են ասում, գեներալները՝ այլ բան, հանրությունը մեկ այլ բան է ասում»:

Խոսելով պաշտոնական լրատվության նկատմամբ հանրության վստահության կորստի մասին՝ Հայկ Սահակյանը նաև նկատեց. «Մի քանի հազար մարդ է մահացել, դրա համար որևէ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Բոլորը, սկսած վարչապետից, մեղքն իրենց վրայից բարդում են մեկ ուրիշի վրա: Այս պատերազմի մասին հասարակությունը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում