Տեղի է ունեցել 2020թ.-ի Բուքերյան մրցանակի շնորհման վիրտուալ արարողությունը, որին մասնակցում էին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Քորնուոլի դքսուհի Կամիլան և նախորդ տարվա մրցանակակիրներ, գրողներ Մարգարեթ Էտվուդը և Բերնարդին Էվարիստոն:
Արարողության ընթացքում հայտարարվել է, որ հաղթող է ճանաչվում շոտլանդացի-ամերիկացի գրող Դուգլաս Ստյուարտը իր «Շեգի Բեյն» դեբյուտային վեպով:
Հաղթողը խոստովանել է, որ ինքը միշտ երազել է գրել, և գիրքը դարձել է իր վաղեմի երազանքի իրականացումը: