Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի տարածումը կանխելու միջոցների վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու բարձր պատասխանատվությունը: Կրկին անգամ համավարակի դեմ միասնական պայքարելու կոչ եմ անում»:
Որոշվել է դիմակների կրումը դարձնել ցանկալի, բայց ոչ պարտադիր։
Մանրամասները՝ տեսանյութում։