Այս գիշեր կայացած Բրազիլիայի առաջնության «Սանտոս»-«Ֆլամենգո» խաղում 9 գոլ է գրանցվել, որոնցից 5-ը խփել են Նեյմարն ու Ռոնալդինյոն: Հանդիպման 26-րդ րոպեին «Սանտոս»-ն առջևում էր 3:0 հաշվով, սակայն «Ֆլամենգո»-ն դեռ առաջին խաղակեսում կարողացավ հավասարեցնել հաշիվը:
51-րդ րոպեին Նեյմարը կրկին առաջ մղեց «Սանտոս»-ին, 68-րդ րոպեին Ռոնալդինյոն տուգանայինից կատարած ֆենոմենալ հարվածով կրկին հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին նույն Ռոնալդինյոյի խփած գոլը հաղթանակ բերեց «Ֆլամենգո»-ին:







































