Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Բելառուսի և Հայաստանի համեմատությունը. բացառիկ տարբերություն

Բելառուսում տեղի ունեցող զարգացումները հաճախակի են համեմատում Հայաստանում 2018-ի իրադարձությունների հետ: Այդ զբաղմունքը լցնում է բելառուսական իրադարձությունների հայաստանյան դիտարկումների մի զգալի հատված: Գործնականում, եթե կա նմանություն կամ ընդհանրություն, ապա լոկ այն իմաստով, որ ինչպես Հայաստանում, Բելառուսում էլ այսօր վճռվում է ամենևին ոչ լոկ մեկ առանձին վերցրած պետության ճակատագիր, այլ ծավալվում է ռեգիոնալ և ընդհուպ աշխարհակարգային ռազմա-քաղաքական նշանակության զարգացում: Ընդհանրություն է թերևս այն, որ այդ զարգացումը ծավալվում է հետխորհրդային տարածքում կամ, այսպես ասած, եվրասիական համակարգում, որը առնվազն անցնող հնգամյակում ՌԴ նախագահ Պուտինը փորձում էր վերածել ԽՍՀՄ վերակենդանացման ակցիայի: Խորքային, բովանդակային իմաստով Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցողը արմատապես տարբեր է, ինչի պատճառներն, իհարկե, տասնյակ են:

Ավելին, Բելառուսում ծավալվողի ֆոնին, որն ուղեկցվում է բռնությամբ, ուժի գործադրումով, հազարավոր ձերբակալվածներով, խոշտանգվածներով, վիրավորներով և արդեն իսկ արձանագրված մի քանի քաղաքացու մահվան, ըստ էության էլ ավելի է բարձրանում այն գործընթացի քաղաքական և ռազմա-քաղաքական նշանակությունը, որ ծավալվեց Հայաստանում՝ առանց բռնության և բախումների: Այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, ընդգծում է Հայաստանում կատարվածի բացառիկությունը: Եվ սա լոկ խորհրդանշական հանգամանք չէ, որ կարող է արթնացնել լոկ զգայական արձագանքներ: Դա քաղաքական կապիտալ է, որը պետք է դնել աշխույժ շրջանառության մեջ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին իմաստով: Խոսքը պետական շրջանառության մասին չէ, այլ հանրային դիսկուրսի ծավալման, դրա որակի շեշտադրումների, բովանդակային ուղենիշների, որոնք պետք է միտված լինեն դեպի ապագա:

Ի վերջո, խոշոր հաշվով, Բելառուսն այսօր բախվել է մի շարք խորքային համակարգային խնդիրների, որոնք բնորոշ են եվրասիական հարթությանն ու «մտածողությանը», և դրանցից առանցքայիններից մեկն էլ հենց այն է, որ պետությունը, հասարակությունը բախվում է փոփոխության մեխանիզմների, տարբերակների, սխեմաների բացակայությանը, վակուումի: Բռնությունը ծնվում է այդտեղ: Ամբողջատիրական և ավտոկրատ կառավարման տարիների ընթացքում այդ վակուումի «գաղտնիքը» չի էլ նշմարվում՝ մինչև հանրություններն ու պետությունները չեն կանգնում փաստի առաջ: Բելառուսն այսօր այդ փաստի առաջ է: Մի բան, որից փաստորեն կարողացավ խուսափել Հայաստանը, բայց նաև մի ծուղակ, որում կարող է հայտնվել, եթե չմշակվեն Հայաստանում հասարակական-քաղաքական դիսկուրսի համատեքստում փոփոխությունների և այլընտրանքների գեներացիոն հզորություններ:

Որովհետև լոկ լեգիտիմ առաջնորդի կառավարումը չի ապահովագրում կամ երաշխավորում այդ վակուումից և, հետևաբար, բռնության փաստի առաջ կանգնելու ճահճից: Ըստ այդմ, Հայաստանը ունի 2018-ի բացառիկությունն ապագայում ինստիտուցիոնալ օրինաչափության վերածելու խնդիր, որը լինելու է ռեգիոնալ առաջատարության կարևոր գրավական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում