«Ապրլյան քառօրյան և տավուշյան գործողությունները որևէ կերպ չի կարելի համեմատել իրար հետ։ Մի բան է լայնածավալ ռազմական գործողությունները, որ մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում,- ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա արձանագրել է, որ Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին և դրանով լուծեցին չափազանց կարևոր խնդիր։









































