Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ վարակված աշխատակիցն աշխատում էր Մելբուռնի արվարձանում գտնվող Ռավենհոլ ուղղիչ կենտրոնում, որն ամենամեծ բանտն է Վիկտորիա նահանգում:
Հինգ այլ բանտեր նույնպես փակվել են: Դրանց թվում են Հոփքինսի ուղղիչ կենտրոնը, Բարվոնի բանտը, Բոֆորթ քաղաքից ոչ հեռուս գտնվող Լանգի Քալ Քալ բանտը, Ֆուլհեմ ուղղիչ կենտրոնը և Լոդդոնի բանտը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի իշխանությունները հուլիսի 15-ից պարտադիր բժշկական դիմակներ կրելու ռեժիմ են սահմանել Մելբուռնում և Միթչելի շրջանում:
Տնից դուրս գալիս նոր կանոնները չպահպանելու դեպքում բնակիչները կստանան ավստրալական 200 դոլար (140 ԱՄՆ-ի դոլար) տուգանք:
Վիկտորիայի նահանգը դարձել է վարակի տարածման կենտրոն, և իշխանությունները գլխավոր սանիտարական բժշկի հանձնարարությամբ ավելի վաղ հայտարարել են կարանտինի կրկնակի սահմանման մասին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Վիկտորիայում ստեղծված իրադրությունը լուրջ անհանգստություն է առաջացնում:









































