Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածք է ստացել:
Այս մասին գրում է Goal-ը: Ագուերոն վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի «Բարնլիի» դեմ խաղում և փոխարինվել է: «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կարող է ընթացիկ մրցաշրջանում այլևս չվերադառնալ մեկնարկային կազմ: Ագուերոն դեռևս պետք է վերջնական բուժզննում անցնի:
Անգլիական Պրեմիեր լիգայում մրցաշարային աղյուսակի առաջատարը «Լիվերպուլն» է, որն ունի 83 միավոր: 63 միավոր ունի «Մանչեսթեր Սիթին», իսկ եռյակը 54 միավորով եզրափակում է «Լեսթերը»: