Հուլիսի 23-ին ժամը 19:55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամա լեռների Սպիտակասարի լանջին կայծակահարվել են Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչներ 1999 թ. ծնված Ռոստամ Ազիզի և 1998 թ. ծնված Սլավիկ Իշխանի Թամոյանները:
Ս.Թամոյանը տեղում մահացել է, իսկ Ռ.Թամոյանը տեղափոխվել է Մարտունի քաղաքի «Բիբիջի» բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: