Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ մարզական տնօրեն Զինեդին Զիդանը վստահ է, որ Ժոզե Մոուրինյոն «Արքայական» ակումբին մեծ հաջողությունների կհացնի:
«Վերջին տարիներին «Ռեալ»-ին Ժոզե Մոուրինյոյի նման մեկն էր պակասում: Նա լավ գիտի ֆուտբոլը և գիտի ճանապարհը, որով պետք է ակումբն ընթանա հաջողության հասնելու համար: Երբ խաղացողները գալիս են մեր թիմ, նրանք բոլորը ցանկանում են հաջողության հասնել, և պորտուգալացին այն մարզիչն է, ով կօգնի նրանց հասնել նպատակին: Բոլորս գիտենք նախորդ մրցաշրջանի դժվարությունների մասին, բայց այս տարի մենք Մոուրինյոյի հետ լուրջ հաջողության ենք հասնելու: Ամռանը մենք մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել և ավելի ուժեղ դարձել»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն ձեռք է բերել Ռաֆայել Վարանին, Ֆաբիո Կոենտրաուին, Նուրի Շահինին, Խոսե Կալեխոնին և Համիդ Ալթինթոփին:



































