Հայ անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ցածր միջին քաշայինում կարգում WBC տարբերակով չեմպիոնական գոտու համար մենամարտից առաջ կարող է ևս մեկ մարտ անցկացնել: Այս մասին հաղորդում է Boxingscene-ը:
30 մարտում 30 հաղթանակ տոնած Վանեսի մրցակիցը կլինի մեքսիկացի Ալֆրեդո Անգուլոն, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 20 մարտերից 19-ում հաղթանակ է տոնել: Մենամարտի անցկացման վայրի և ժամանակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: