Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արցախի ՄԻՊ-ը հետևելու է հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը արտակարգ ռեժիմով հետևելու է ԱՀ-ում ապրիլի 12-ից հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին՝ հորդորելով պետական լիազոր մարմիններին կիրառել առավելագույնս արդյունավետ միջոցներ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափությունն ու իրավաչափությունը: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասինԱՀ նախագահի հրամանագրով, վարակի տարածմանը նպաստող և կանխարգելմանը խոչընդոտող հանգամանքներից խուսափելու նպատակով հանրապետության տարածքում կիրառվել են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված), սեփականության իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները: Պաշտպանը ողջունում է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները՝շեշտադրելով, որ քաղաքացիների առողջության պահպանման իրավունքի պաշտպանությունը տվյալ պարագայում գլխավոր առաջնահերթությունն է: Այնուամենայնիվ, խիստ կարևոր է, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների բոլոր սահմանափակումները համաչափ (պիտանի և անհրաժեշտ) լինեն հանրապետության տարածքում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը, և սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Պաշտպանն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում արագ արձագանքելու է այն բոլոր դիմումներին և բողոքներին, որոնք կվերաբերեն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների անհամաչափ և անհարկի սահմանափակումներին:
Հաշվի առնելով ապրիլի 14-ին նախատեսված՝ ԱՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության անցկացմամբ պայմանավորված լրացուցիչ առողջապահական ռիսկերը՝ Պաշտպանը վերահաստատում է իր նախորդ հայտարարության մեջ նշված դիրքորոշումն առ այն, որ պետական լիազոր մարմինները պարտավոր են առավելագույն ջանքեր գործադրել հնարավորինս անվտանգ պայմանների ապահովման ուղղությամբ:
Մասնավորապես, ի լրումն տեղամասային կենտրոնների ախտահանման, անհատական գրիչների, դիմակների ու ձեռնոցների տրամադրման՝պետք է կենտրոնացված ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել տեղամասային կենտրոններից դուրս գտնվող ընտրողների հերթերի անվտանգ կառավարման ուղղությամբ: Պաշտպանն իր լիազորությունների շրջանակներում հետևելու է նաև քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման գործընթացին՝ և՛ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով, և՛ դիտորդական խմբերի հետ համագործակցության միջոցով: Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ԱՀ պարետի և պարետատան կազմում ընդգրված մյուս պատասխանատուների հետ՝ ըստ անհրաժեշտության փոխանցելով իր դիտարկումներն ու առաջարկները մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով յուրաքանչյուր ոք կարող է զանգահարել 116 հեռախոսահամարով, իսկ դիմումները և բողոքներն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ Պաշտպանի կայքում ներկայացված տվյալներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում