Ֆրանսիայի հավաքականի և գերմանական «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին համոզված է, որ նախկին խաղամակարդակին հասնելու համար հարկավոր է թոթափել լարվածությունն ու լավ հարաբերություններ հաստատել ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկիսի հետ:
«Եթե ես կրկին կարողանամ լավագույն մարզավիճակ ձեռք բերել, թոթափել լարվածությունն ու լավ հարաբերություններ հաստատել մարզչիս հետ, ապա կխաղամ այնպես` ինչպես Մեսսին է խաղում:
Ես «Բավարիա»-ում միայն առաջին երկու տարիներին եմ լավ խաղացել: Արգենտիանցին այս էլ չորրորդ մրցաշրջանն է հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում: Նրա բնավորության մասին ինձ Էրիկ Աբիդալն է պատմել, ում խոսքերով` Մեսսին երբեք լարված չի լինում: Այդ իմաստով ինձ հարկավոր է նրանից օրինակ վերցնել»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Bild-ը:






































