Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Իդլիբի ռուս-թուրքական գործարքն ու Ղարաբաղը. Պուտինը հասկանում է, որ կորցնելով Հայաստանը՝ կկորցնի ողջ Հարավային Կովկասը

Կրեմլում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահական նստավայրում, մարտի 5-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի երկար սպասված հանդիպումը՝ նվիրված Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում և հատկապես Իդլիբ նահանգում վերջին շաբաթներին ստեղծված ռազմաքաղաքական իրադրության քննարկմանը: Ռուս-թուրքական բանակցությունները Մոսկվայում ընդհանուր առմամբ տևել են շուրջ 6 ժամ: Նախ, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են դեմ առ դեմ ձևաչափով, ապա նրանց են միացել երկու կողմերի պատվիրակությունները, և բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են դադարեցնել կրակը Իդլիբում: Կողմերը Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ համատեղ փաստաթուղթ են ստորագրել:

Ըստ պայմանավորվածության՝

  1. Ս.թ. մարտի 6-ից շփման գծում կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները,
  2. Ռուսաստանը և Թուրքիան կստեղծեն անվտանգության միջանցք Մ4 մայրուղուց 6 կմ հյուսիս և հարավ,
  3. կողմերը մարտի 15-ից համատեղ պարեկություն կսկսեն Մ4 մայրուղու երկայնքով:

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան երկկողմ կամ բազմակողմ ձևաչափերով համաձայնության են հասնում Սիրիայում իրադրության կարգավորման, անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ: 2017 թ. մայիսին Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ստորագրել են Աստանայի համաձայնագիրը, որով Սիրիայում ստեղծվեցին «անվտանգության 4 գոտիներ»: 2018 թ. սեպտեմբերին Սոչիում ռուսական և թուրքական կողմերը համաձայնության եկան՝ Իդլիբում «բուֆերային գոտի» ստեղծելու հարցի շուրջ: Սիրիային վերաբերող ռուս-թուրքական հուշագիր է ստորագրվել նաև 2019 թ. հոկտեմբերին՝ Թուրքիայի հերթական ռազմական ներխուժումից հետո, և այս հուշագիրը ևս վերաբերում էր Սիրիայի որոշակի տարածքներում «անվտանգության գոտի» ստեղծելու և ռուսական ու թուրքական ուժերով համատեղ պարեկություն անելու հարցին:

Բայց փետվարի սկզբին Իդլիբում տեղի ունեցած թուրք-սիրիական ռազմական բախումները կտրուկ սրեցին իրավիճակը ոչ միայն բուն Սիրիայի տարածքում, այլև սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ սերտորեն համագործակցող երկու երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում: Փետրվարի վերջին նույնիսկ ռազմական կոնֆլիկտ եղավ, որին զոհ գնաց ավելի քան 30 թուրք զինվորական: Եվ ինչպես մամուլն էր գրում՝ թուրք զինվորականները, իրենց ահաբեկիչ դաշնակիցների հետ միասին, սպանվել են ռուսական օդուժի հարվածներից: Այնպես որ, Պուտինի և Էրդողանի հանդիպումը մեծ նշանակություն ուներ ոչ միայն սիրիական հակամարտության կարգավորման և ռուս-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, այլև ավելի լայն տարածաշրջանի համար՝ դրանից բխող բոլոր հնարավոր ազդեցություններով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

– Պարոն Չաքրյան, ի՞նչ արդյունք տվեցին Մոսկվայի բանակցությունները Պուտինի և Էրդողանի միջև:

– Եթե երկու բառով բնութագրենք՝ այս նոր համաձայնագիրը 2018 թ. Սոչիի հուշագրի՝ մի քիչ ավելի կատարելագործված տարբերակն է: Այնտեղ պահպանվում են թուրքական ռազմական դիտակետերը, բայց նրանց ֆունկցիան արդեն զինադադարի կատարումը հսկելն է: Հետո, Մ4 մայրուղու երկայնքով և դրանից դեպի հյուսիս՝ 6 կմ և դեպի հարավ՝ 6 կմ խորությամբ ստեղծվում է անվտանգության գոտի: Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերը պահպանում են վերջին շաբաթների իրենց նվաճումները Իդլիբում, այդ թվում՝ Մ5 մայրուղին և Սարակիբ քաղաքը: Այսինքն՝ ստեղծված իրավիճակն էլ հաստատվում է: Բայց երբ Էրդողանը դեռ չէր վերադարձել, «Հայաթի Թահրիրի աշ-Շամ» խմբավորումը հայտարարել է, որ իրենք համաձայն չեն այդ հրադադարի հետ և չեն ենթարկվելու:

– Բայց դա թրքամետ խմբավորում չէ՞:

– Սրանք անընդհատ փոխում են իրենց անունները. սկզբում՝ «Ջաբհաթ ան-Նուսրա», հիմա՝ «Թահրիր աշ-Շամ» և այլն: Պատճառն այն է, որ երբ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ ՄԱԿ-ը ահաբեկչական է ճանաչում այս կամ այն խմբավորումը՝ սրանք փոխում են իրենց անունը: «Թահրիր աշ-Շամը» «ան-Նուսրայի» ձագուկներից է: Բայց որքան ինձ հայտնի է՝ հրադադարը դեռ չի խախտվել:

– Նշվում է, որ երկու կողմերը կշարունակեն աշխատել Աստանայի ձևաչափի շրջանակներում: Ըստ Աստանայի համաձայնագրի՝ Իդլիբը, որպես անվտանգության գոտի, հանձնվել էր Թուրքիայի դիտորդությանը, և այս պայմանավորվածությունը պահպանվում է: Բայց տարբերությունն այն է, որ Իդլիբի զգալի մասում արդեն Ասադի զորքերն են, և այս նոր ստատուս-քվոն պահպանվելու է:

– Այո, այո: Ինձ թվում է, որպեսզի հրադադարը մնայուն լինի, թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր վայրերից՝ Իդլիբից, Աֆրինից, Ազազից, Ալ-Բաբից ու Ջարաբլուսից:

– Բայց այդ հարցը քննարկվե՞լ է ռուսական կողմի հետ:

– Ոչ, եթե քննարկեին՝ ստատուս-քվոն, այսինքն՝ ներկայիս ստեղծված իրավիճակը չէր հաստատվի: Ո՞վ գիտի՝ Պուտինն ի՞նչ «փորացավ» ունի:

– Ձեր կարծիքով՝ քաղաքական «առևտուր» եղե՞լ է:

– Չեմ կարող ասել: Վեց ժամ նստել, քննարկել են: Միացյալ Նահանգները՝ ի դեմս Թրամփի, ողջունել է հրադադարի հաստատումը: Բնական է, որ պիտի ողջուներ:

– Այս պայմանավորվածությունը կլուծի՞ Իդլիբի խնդիրը:

– Հարցը ոչ թե Իդլիբի խնդիրն է, այլ հիմնականում՝ այդ մայրուղիների վերահսկողությունը: 2018 թ. սեպտեմբերի 17-ի հուշագրով Թուրքիան պարտավորվել էր մեկ ամսվա ընթացքում զինաթափել ահաբեկիչներին, բացել Մ5 և Մ4 մայրուղիները մինչև տարվա վերջ: Բայց նա իր ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չէր կատարել, 12 ռազմական դիտակետ էլ ուներ, 3-ն էլ ավելացրել էր և հենց տեսավ, որ Ասադի զորքերը հարձակման են անցնում ու առաջխաղացում կա դեպի Իդլիբ, այդ ժամանակ նոր զորքեր բերեց-կուտակեց: Այդ դիտակետերը ստեղծել էին, որ իբր զինաթափի ահաբեկիչներին: Հետո երկու խմբի է բաժանում ահաբեկիչներին՝ այսպես կոչված արմատական ընդդիմադիրներ և չափավոր ընդդիմադիրներ: Դա ծիծաղելի է: Եթե զինված են, ու նույնիսկ Լավրովն է ասել, որ Հմեյմիմ ռազմաբազայի վրա են հարձակվում, էլ չեմ ասում՝ շրջակա բնակավայրերի վրա, դրա ընդդիմադիրը ո՞րն է: Արմատականներ ընդդիմադիր են համարվում, օրինակ, «Թահրիր աշ-Շամը» ու նրա շուրջ հավաքված մարդասպան թափթփուկները: Իսկ չափավոր ընդդիմությունը՝ թուրքերի կողմից ստեղծված «Ազատ Սիրիայի բանակը», որը վերանվանվել է «Սիրիայի ազգային բանակ»: Թուրքիան ներխուժել է ուրիշ՝ ինքնիշխան երկիր ու այնտեղ «Սիրիայի ազգային բանակ» է ստեղծում: Իր դաշնակիցները մարդասպան ահաբեկիչներ են, բայց Բաշար Ասադի վարչակարգին համարում է «տեռորիստական վարչակարգ»: Էլ չեմ ասում այն հոխորտանքները, թե «կմտնենք Դամասկոս», «վիզը կկտրենք» և այլն, և այլն:
– Իսկ Պուտինը՝ Ասադի դաշնակիցը, Սիրիայում թուրքական ռազմական ագրեսիայի, թուրքական հարցը դնո՞ւմ է:

­- Ո՛չ:

– Ինչո՞ւ: Որովհետև մնում են դաշնակիցնե՞ր:

– Չէ, այդքան էլ դաշնակիցներ չեն: Չեմ կարծում, որ Պուտինը նույնիսկ Ասադի դաշնակիցը լինի: Ընդունված փաստաթղթում մի կետ կար, որ ինչքան առաջ են եկել Սիրիայի կառավարական զորքերը՝ դա պահպանվելու է: Մնացած հարցերն էլ Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները պիտի լուծեն այս մեկ շաբաթվա ընթացքում, օրինակ՝ ինչպե՞ս վերադասավորեն դիտակետերը: Թուրքերը դիտակետեր են ավելացրել, ավելի քան 20 000 զորք է կուտակել: Նա պետք է այդ հարցը դներ: Եթե խաղաղություն, զինադադար ես ուզում, ուրեմն պետք է դուրս բերես այդ զորքերը:

– Այսպիսով, ռուսական կողմին և սիրիական կառավարությանը պետք էր ստատուս-քվոն փոխել հյուսիս-արևելյան շրջաններում, և հիմա դա ամրագրվեց նոր համաձայնությամբ:

– Այո, իհարկե: Բայց ռուսներին ոչ այնքան Բաշար Ասադի վարչակարգն է հետքրքրում, որքան իրենց շահերը, օրինակ՝ Հմեյմիմ ռազմաբազան ու Տարտուս նավահանգիստը: Մ4 և Մ5 մայրուղիները բաժանվում են Սարակիբում: Մի ուղղությունը՝ Մ5-ը, Դամասկոսից գնում է դեպի Հալեպ, իսկ Մ4-ը գնում է դեպի Լաթաքիա, Հալեպին ապահովում է ելք դեպի Միջերկրական: Եվ ռուսներին պետք է, որ իրենց երկու ռազմաբազաներն էլ կապվեն երկրի ներքին շրջանների հետ: Իսկ դրա համար Մ4 մայրուղին պետք է ազատվի ահաբեկիչներից:

– Այս թեման, որ քննարկում ենք, մեզ համար հետաքրքիր է հատկապես այն իմաստով, թե այս իրադարձություններն ի՞նչ ազդեցություն են ունենում ռուս-թուրքական հարաբերությունների վրա և ի՞նչ վիճակում են հիմա Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Եթե համաձայն եք այն տեսակետի հետ, որ Իդլիբի վերջին սրացումներից հետո ռուս-թուրքական հարաբերություննները վատթարացան, ապա ի՞նչ եք կարծում, կողմերին հաջողվե՞ց Մոսկվայում կարգավորել հարաբերությունները:

– Դա կախված կլինի զարգացումների ընթացքից՝ թուրքական ռազմական դիտակետերի հարցը ինչպե՞ս կլուծեն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները:

­- Բայց փաստորեն Իդլիբում նաև ռուս-թուրքական ուղիղ ռազմական բախում եղավ: Դա արդեն լուրջ կոնֆլիկտ չէ՞:

– Որովհետև թուրքերն այնքան էին լկտիացել… ոչ միայն չէին կատարել Սոչիի հուշագրով ստանձնած պարտավորությունները, այլև նոր դիտակետեր էին բացել ու զորքեր կուտակել: Չար լեզուներն ասում են, որ այդ զորքերի թիվը հասնում է 20 000-ի: Ռուսները տեսել են, որ դիրքեր են կորցնում, և եթե Մ5-ի լրիվ վերահսկողությունն անցներ թուրքերին՝ Հալեպը վտանգի տակ էր հայտնվելու: Ռուսները տեսան, որ իրենց ռազմաբազաները մեկուսացման մեջ են հայտնվելու ու թույլ են տվել Ասադի զորքերին, կամ էլ ռուսական ինքնաթիռներն են հարվածել ու մի քանի զոհ պատճառել թուրքերին:

– Ռուս-թուրքական վերջին հուշագրում, ինչպես տեսանք, նշվում է, որ կողմերն Իդլիբում ստեղծելու են «անվտանգության միջանցք»: Վերջին շրջանում «անվտանգության գոտիների» հարցը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն շատ է քննարկվում մեր մամուլում: Օրինակ՝ նշում են, թե Սիրիայում ստեղծված ռուս-թուրքական անվտանգության գոտիների կամ միջանցքների մոդելը, հնարավոր է, առաջարկեն կիրառել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում: Ու, իմիջիայլոց, Մյունխենում նախորդ ամսվա կեսերին Փաշինյանի և Ալիևի միջև կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ռուսական ԱԳՆ-ի հետ սերտորեն կապված «Կոմերսանտ» թերթի թղթակիցը հարց տվեց երկու ղեկավարներին Ռուսաստանի առաջարկած «միջանկյալ լուծման» մասին՝ առաջ քաշելով Արցախի 7 շրջաններում «միջանցք» ստեղծելու գաղափարը:

– Չգիտեմ, դժվարանում եմ ասել: Թուրքերը Ղարաբաղի անունն ընդհանրապես չեն տվել:

­- Բայց չէ՞ որ Չավուշօղլուն էլ հունվարի վերջին հայտարարություն արեց՝ ասելով, «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք այս հարցը»։

– Թուրքերը դա ասում են 2009 թ.-ից: Այն ժամանակվանից, երբ հրապարակ բերվեցին հայ-թուրքական արձանագրությունները, մտածում էին, որ Ռուսաստանի միջոցով լուծեն Ղարաբաղի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի: Դժվար թե Ռուսաստանը գնա դրան, որովհետև Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ձեռք քաշել Հարավային Կովկասից: Այսինքն՝ ես ոչ այնքան Պուտինի բարեկամությանն եմ վստահում հայ ժողովրդի հանդեպ, այլ Ռուսաստանի պրագմատիկ շահերին, որովհետև պաշտպանելով Հայաստանի անվտանգությունը՝ Ռուսաստանն իր ռազմաքաղաքական ներկայությունն է ապահովում Հայաստանում, հետևաբար նաև ամբողջ Հարավային Կովկասում:

– Իհարկե, մենք իրատեսորեն ենք նայում հարցին, բայց նաև լավ հիշում ենք, որ ռուսներն ու թուրքերը պատմականորեն մեր հողերի վրա առևտուր անելու շատ հարուստ փորձ ունեն:

– Միայն ռուսները չեն, բոլորն էլ անում են, բայց առավել ևս Ռուսաստանը, որ հայ ժողովրդի վստահությունն է վայելում, հետևաբար առևտուր անելու կամ սակարկելու նրա հնարավորությունները ավելի մեծ են, քան մեկ այլ երկրի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում