Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ռուս-թուրքական «անվտանգության գոտին» Սիրիայում և լավրովյան «միջանցքը» Ղարաբաղում. նոր ռիսկեր Արցախի շուրջ

Վերջին շրջանում հայկական մեդիափորձագիտական տիրույթում հաճախ են հանդիպում քննարկումներ, վերլուծություններ Արցախի գոտում սիրիական հակամարտության կարգավորման որոշ ձևաչափերի կիրառման հնարավորությունների մասին։ Խոսքը մասնավորապես Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ձևաչափի և Սիրիայում այս երեք պետությունների ջանքերով ստեղծված «անվտանգության գոտիների» գաղափարի մասին է։

Աստանայի և Սոչիի համաձայնագրերը

Նախ, հասկանանք, թե ի՞նչ մոդելի մասին է խոսքը: 2016 թ. երկրորդ կեսից, երբ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները 2015 թ. նոյեմբերին Սիրիայի հյուսիսում թուրքերի կողմից կործանված ռուսական Սու-24Մ ռմբակոծիչի հայտնի միջադեպից հետո կարգավորվեցին, Մոսկվան, Անկարան և Թեհրանը փորձեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման այլընտրանքային դիվանագիտական գործընթաց սկսել: Բանակցություններն ընթանում էին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Արդեն 2016 թ. տարեվերջին միջազգային մամուլը գրում էր այն մասին, որ նշված երեք երկրները քայլեր են ձեռնարկում՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու և Նոր տարին խաղաղությամբ դիմավորելու ուղղությամբ: Իսկ «Reuters» միջազգային գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության են հասել Սիրիայի հարցում, որը նախատեսում է երկրի բաժանում «ոչ պաշտոնական ազդեցության գոտիների»: Հաջորդ տարվա գարնանը բանակցությունները այս հարցի շուրջ ավարտվեցին: 2017 թ. մայիսի 6-ին Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ մտավ Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը «անվտանգության 4 գոտիների» ստեղծման մասին:

Այս ոլորտին վերաբերող մյուս կարևոր փաստաթուղթը Սոչիի համաձայնությունն է: 2019 թ. հոկտեմբերի 9-ին թուրքական բանակն իր դաշնակից ուժերի հետ նոր ռազմական ագրեսիա ձեռնարկեց Սիրիայի հյուսիսում՝ «Խաղաղության աղբյուր» գործողության անվան տակ: Օրեր անց, երբ թուրքական զինուժի և քրդական զինված խմբավորումների միջև ժամանակավոր հրադադար հաստատվեց, Սոչիում տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ թուրք-սիրիական սահմանի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) հսկողության տակ գտնվող տարածքների միջև պիտի ստեղծվեր անվտանգության գոտի, և պարեկային հսկողությունը այս գոտում համատեղ պիտի իրականացնեին ռուսական և թուրքական ուժերը։

Թուրքիայի և Իրանի հետաքրքրությունները ԼՂ հարցի առնչությամբ

Անշուշտ, գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բոլորովին այլ հիմնախնդիր է, քանի սիրիականը, և ունի կարգավորման իր ուրույն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Եվ Թուրքիան ու Իրանը ուղղակիորեն չեն մասնակցում այս գործընթացին։ Բայց մյուս կողմից գաղտնիք չէ նաև այն, որ Թուրքիան և Իրանը ամեն դեպքում մեր տարածաշրջանի ազդեցիկ խաղացողներ են, որոնք ունեն իրենց շահերը ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև Հարավային Կովկասում։ Իսկ այդ շահերի մեջ, բնականաբար, առաջնային դիրքերում են անվտանգության շահերը։ Եվ այս տեսանկյունից պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև Թեհրանի ու Անկարայի համար։ Ու քանի որ իրանական կողմը, ի տարբերություն Թուրքիայի, շատ ավելի հավասարակշռված ու զուսպ դիրքորոշում ունի Արցախի հիմնահարցի առնչությամբ և թե՛ իր հայտարարություններով, թե՛ ընդհանուր կեցվածքով ցույց է տվել, որ շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի գոտում խաղաղության և կայունության պահպանմամբ, հետևաբար որպես հնարավոր սպառնալիք Արցախի անվտանգությանը և խաղաղ կարգավորման գործընթացին կընդունենք Հայաստանի մյուս հարևանի՝ Թուրքիայի Հանրապետության ջանքերը, որոնք վերջին տարիներին գնալով ավելի կողմնակալ և ապակառուցողական են դառնում՝ հօգուտ «եղբայրական» Ադրբեջանի։

Անկարայի ուղերձը Մոսկվային. Թուրքիան կբավարարվի 2-րդ համարով

Կարող է տրամաբանական հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի այս ամենը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցի հետ։ Խնդիրն այն է, որ պաշտոնական Անկարան ինքն է ցույց տվել այդ կապը: Նախորդ ամսվա վերջին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շուրթերով հստակ ազդակ հղեց Մոսկվային առ այն, որ Թուրքիան պատրաստ է Սիրիայի իրադրության ռուս-թուրքական կարգավորման ձևաչափը բանեցնել նաև Լեռնային Ղարաբաղում։ Չավուշօղլուն մասնավորապես ասել է, թե «եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը՝ մենք կլուծենք այս հարցը»։

Մասնագետներից ոմանք սրանից եզրակացություն են անում առ այն, որ նման ուղերձներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ոչ թե պարզապես ձևականորեն աջակցում է կամ հույսեր է տալիս Բաքվին՝ ի նշան «եղբայրական համերաշխության», այլ իսկապես լուրջ ծրագրեր ունի Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Թուրքագետ Հայկ Գաբրիելյանին սա հիշեցնում է Էրդողանի սիրիական մարտավարությունը, երբ նա ընդգծում էր, որ Ռուսաստանը ազդեցություն ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, իսկ Թուրքիան՝ սիրիական ընդդիմության վրա, և հետևաբար եթե երկու երկրները՝ Ռուսաստանը և Թուրքիան, միավորեն իրենց ջանքերը՝ կկարողանան լուծում տալ սիրիական հիմնախնդրին։ Այս տրամաբանությամբ Էրդողանը Ղարաբաղի հարցում էլ պատրաստ է բավարարվել երկրորդ համարով՝ առաջին համարը զիջելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Թուրքիան անուղղակի ասում է, որ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի վրա, հետևաբար «եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորեն ջանքերը, ապա կկարողանան լուծում տալ Արցախյան հիմնախնդրին»։ Եվ քանի որ Թուրքիան նախնական փուլում խնդրի կարգավորման տակ հասկանում է ազատագրված շրջանների «վերադարձ Ադրբեջանին», ուստի թուրքական կողմի մտահղացմամբ՝ դրան պետք է հասնի Ռուսաստանը՝ համապատասխան ճնշում բանեցնելով հայկական կողմի վրա։ Դրա համար էլ թուրքական կողմը պատրաստ է այս հարցում բավարարվել երկրորդ համարով՝ առաջին համարը զիջելով Ռուսաստանին․ Էրդողանը համոզված է, որ ինքը չի կարող հասնել նման արդյունքի, հետևաբար այդ դերը զիջել է Պուտինին», – մեզ հետ զրույցում ասաց թուրքագետը՝ շեշտելով, որ Արցախյան հիմախնդրի կարգավորման վրա թուրքական կողմի ուշադրության կենտրոնացումը մեծապես կախված է լինելու Սիրիայի ու Լիբիայի հակամարտությունների ընթացքից։

Ռուսների ձեռքով…

Հենց այս հանգամանքին՝ Սիրիայի ու Լիբիայի վերջին զարգացումների հնարավոր ազդեցությանն է իր՝ «Անվտանգության գոտի». հնարավոր կլինի՞ Արցախում կիրառել հաջողված փորձարկումը» վերտառությամբ հոդվածում ուշադրություն դարձրել Երևանում հիմնված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ Վահրամ Հովհաննիսյանը՝  անդրադառնալով Արցախի հարցում թուրքական «խաղաղարար առաքելության» վտանգներին և «անվտանգության գոտու» ձևաչափի կիրառման հավանականությանը։

«Ռուսաստանի ազդեցությամբ Թուրքիան գործողությունների արդեն մեկ հաջողված փորձ ունի Սիրիայում: Երկրորդը կյանքի է կոչվում Լիբիայում։ Լիբիայի կառավարությունը թուրքական և ռուսական իշխանություններին խնդրել է աջակցել իրեն, իսկ թուրքական ռազմատեխնիկան արդեն մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում է: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը՝ «Ղարաբաղում ռուսական ազդեցությամբ թուրքական լուծման հասնելու» մասին, ենթադրում է նույն՝ փորձված դիպաշարը: Անկարան ու Մոսկվան միմյանց ձեռքով իրենց շահերն առաջ մղելու փորձ ունեն: Իսկ Մոսկվան, վստահաբար, ունի իր ազդեցության ներկայացուցիչներն ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախում, անհրաժեշտության դեպքում կարող է գործի դնել դրանք, եթե, իհարկե, արդեն սկիզբ չեն առել ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները երկրի (նաև Արցախի) ներսում», – գրում է հետազոտության հեղինակը:

Պատմության դասերը

Նման ռիսկեր Արցախի շուրջ, իհարկե, կան և միշտ են եղել։ Ու այսօրինակ խոսակցությունները, մտավախությունները ամենևին էլ հիմնազուրկ չեն և հիմնված են անցյալի դառը փորձի վրա։ Հիշենք, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին, թե՛ հայկական այլ տարածքների օտարումը Հայաստանից տեղի է ունեցել 1921 թ․-ին կնքված ռուս-թուրքական դաշնագրի շրջանակներում։ Եվ իրեն օսմանցի արյունարբու սուլթանների ժառանգորդը համարող, պատմության սիմվոլիկան իր քաղաքականության մեջ մեծապես կարևորող Էրդողանը, բնականաբար, այս ամենը հասկանում է ու նաև պատմական այդ ժառանգությունը գիտակցելով է նման առաջարկ անում իր ռուսաստանցի գործընկերոջը։

Կապը «Լավրովի ծրագրի» հետ. «միջանկյալ լուծում» և «միջանցք»

Պատկերն ամբողջացնելու համար այս ամենին կարելի է ավելացնել նաև Մյունխենում փետրվարի 15-ին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կազմակերպված պանելային քննարկման ուշագրավ դրվագներից մեկը, որը, կարելի է ասել, հերթական անգամ հաստատեց ռուս-թուրք-ադրբեջանական դավադիր ծրագրի վտանգները Արցախի շուրջ։ Եվ, ի դեպ, այս դրվագն էլ ամբողջությամբ տեղավորվում է «անվտանգության գոտու» ստեղծման գաղափարի տրամաբանության մեջ։

Խոսքն այն մասին է, որ ռուսական իշխանությունների և Բաքվի հետ սերտ կապեր ունեցող ռուսական թերթի՝ «Կոմերսանտի» թղթակիցը, շատ «պատահականորեն» երկրորդելով Ադրբեջանի նախագահ Ալիևին, որը խոսում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, հիշեցրեց Ռուսաստանի առաջարկը՝ փորձել գտնել «միջանկյալ լուծում», Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «թողնել հետոյին» և «անել մի բան, որին կողմերն ավելի պատրաստակամորեն կհամաձայնեն», օրինակ՝ անվտանգության «միջանցք» ստեղծել նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) շրջակա 7 շրջաններում։

Ալիևը ռուսաստանցի լրագրողին պատասխանեց, թե նման «միջանկյալ լուծումը» հնարավոր է, և ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը դրան: Իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, շրջանցեց «Կոմերսանտի» թղթակցի հարցը և որևէ տեսակետ չհայտնեց:

ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ խոսքն, ըստ էության, հայտնի «Լավրովյան պլան»ի մասին է: Դեռևս պաշտոնապես չհաստատված այս ծրագրի մասին տեղեկատվական առաջին արտահոսքը, իմիջիայլոց, 2015 թ․ նոյեմբերին հենց «Կոմերսանտն» է իրականացրել՝ «Լեռնային Ղարաբաղին միացնում են մաքոքային դիվանագիտություն» վերտառությամբ հոդվածում։

Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտներին հետևելը կենսական նշանակություն ունի

«Լավրովյան պլանը» Ստյոպա Սաֆարյանը հեռանկարային չի գնահատում, բայց մյուս կողմից հետաքրքիր տեսակետ է համարում Արցախի վերաբերյալ թուրքական հնարավոր ծրագրերի մասին վերոհիշյալ վերլուծությունները: Քաղաքագետի խոսքերով՝ յուրաքանչյուր պետություն, որը շահագրգռություններ ունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ, փորձում է կիրառել այն մոդելը, որն իր մոտ այս կամ այն չափով ստացվել է:

«Պատահական չէ, որ սիրիական և ուկրաինական հակամարտությունների բռնկումից հետո ինքս էլ մշտապես հայտարարել եմ, որ այս երկու հակամարտությունների լուծմանը հետևելը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որովհետև դրանցից երկուսում ռուսական, այսպես ասած, մոդել կա, մեկում՝ թուրքական: Այս առումով, իհարկե, մենք պիտի հասկանանք, որ այս երկու հակամարտությունները, որքան էլ մեզնից տարածականորեն մի փոքր հեռու են, և թվում է, թե մեզ հետ կապ չունեն, իրականում դրանց լուծումները շատ հետաքրքիր են՝ հասկանալու համար, թե ի՞նչ կարող են փորձարկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում: Ադրբեջանը ինքն էլ ուշիուշով հետևում է և՛ Մերձավոր Արևելքի, և՛ ուկրաինական թատերաբեմերում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաղելով իր դասերը, թե ի՞նչ կարող է ինքը անել: Եվ նրա ռազմական ավանտյուրան 2016 թ. ապրիլին ամենևին էլ պատահական չէր: Դրան նախորդած ալիևյան ելույթի էությունն այն էր, որ այս աշխարհի մեծերը եթե ուժեղ են, ապա կարող են իրենց թույլ տալ հիմնախնդիրները լուծել ռազմական ճանապարհով: Սա Ալիևի ելույթի մեխն էր, որը նախորդ էլ էր 2016 թ. Ապրիլյան պատերազմին», – մեկնաբանում է Սաֆարյանը:

Ռիսկեր կան. Թուրքիան կարող է հրահրել Ադրբեջանին

Այս համատեքստում վերադառնալով «անվտանգության գոտու» հարցին՝ մեր Ստյոպա Սաֆարյանն ընդգծում է՝ այո՛, կա ռիսկ, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում այդ սցենարին դիմելու փորձ կլինի:
«Անշուշտ, Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը բավական մրցակցային են», – նկատում է քաղաքագետը և շարունակում. «Ռուսաստանը դժվար, թե հանդուրժի Թուրքիայի փորձերը՝ այդ մոդելը կիրառելու Լեռնային Ղարաբաղում: Բայց քանի որ Թուրքիան հրապարակավ և ոչ հրապարակավ խոստում է տվել Ադրբեջանին՝ օգնել «իր տարածքները» վերադարձնելու հարցում, կարող է, այնուամենայնիվ, փորձել էսկալացիոն մոդելի շրջանակներում նպաստել, որպեսզի մի քանի շրջան վերադարձվեն Ադրբեջանին՝ թեկուզև թքած ունենալով, որ այնտեղ կտեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր: Այս կտրվածքով, իհարկե, այդ ռիսկը կա: Չեմ ասում, թե ամենահավանական սցենարն է սա: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ պատերազմ սկսելու թույլտվությունները գտնվում են Անկարայում և Մոսկվայում: Այստեղ կան շատ այլ խաղացողներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն և այլն: Բայց մենք պիտի զգուշանանք, որովհետև նույն «Լավրովի պլանը», այնուամենայնիվ, ինքն էլ նախատեսում անվտանգության գոտի, բայց ռուսական մոդելով, ոչ թե թուրքական: Հակամարտության կարգավորման առաջին փուլում 5 շրջանների վերադարձը, փախստականների վերադարձը այդ տարածքներ և ռուս-բելառուսական խաղաղապահների տեղակայումը այս գոտում ենթադրվում էր իրականացնել հենց այդ մոդելի շրջանակներում»:

Իդլիբի խնդիրը. ռուս-թուրքական դաշինքը վտանգի տակ է

Զարգացումները մեր տարածաշրջանում, իհարկե, շատ դինամիկ են, և ինչպես ընդհանուր իրադրությունը, այնպես էլ տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների շահերը կարող են շատ արագ փոխվել: Սրա վառ ապացույցը նույն Թուրքիայի չափազանց անկայուն ու փոփոխական հարաբերություններն են թե՛ Ռուսաստանի, թե՛ իր ՆԱՏՕ-ական դաշնակից Միացյալ Նահանգների և թե՛ նույն Սիրիայի իշխող վարչակարգի հետ վերջին 10 տարվա կտրվածքով: Ընդամենը 9 տարի առաջ, երբ քաղաքացիական պատերազմը Սիրիայում դեռ չէր բռնկվել, Թուրքիան և Սիրիան ոչ թե պարզապես բարձր մակարդակի, հրաշալի հարաբերություններ ունեին, այլև վարչապետ Էրդողանը և նախագահ Ասադը ընտանիքներով էին մտերմություն անում, փոխայցելություններ էին կատարում: Իսկ այսօր Թուրքիան և Սիրիայի կառավարությունը փաստացի պատերազմի մեջ են իրար դեմ: Վերջին մի քանի շաբաթներին թուրք-սիրիական ռազմական լուրջ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հյուսիս-արևելյան Իդլիբ նահանգի տարածքում:

Ի դեպ, նույն Իդլիբի խնդրի պատճառով ռուս-թուրքական ռեգիոնալ դաշինքի ապագան այսօր լուրջ հարցականի տակ է: Ռազմական որոշ փորձագետներ հիմա նույնիսկ խոսում են Սիրիայում ռուս-թուրքական ռազմական բախման իրական վտանգի մասին: Ռուսաստանը փորձում է հարթել խնդիրը դիվանագիտական ճանապարհով, բայց բանակցություններն առայժմ արդյունք չեն տալիս:

Այս օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջանի մայրաքաղաքում է: Բաքու մեկնելուց առաջ նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ իր առաջիկա հանդիպումը ծրագրված է մարտի 5-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում