Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Սիրիայում ռուս-թուրքական բախման իրական վտանգ կա․ այդ դեպքում կարող է նաև կրկնվել 2016 թ․ ապրիլյան «կազուսը» Արցախում

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրվել քաղաքական և միջազգային մակարդակում։ Պատճառը կրկին Սիրիան է ու հատկապես սիրիական Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։

Տարածաշրջանային երկու այս տերությունների հարաբերությունները թե՛ պատմության ընթացքում և թե՛ նորագույն շրջանում խիստ անկայուն են եղել։ Եթե ռուս-թուրքական առևտրա-տնտեսական հարաբերությունները վերջին 2-3 տասնամյակներում զարգանում են շատ դինամիկ տեմպերով՝ հասնելով բարձր մակարդակի, ապա քաղաքական կամ միջազգային հարաբերությունները նույն կայունությամբ աչքի չեն ընկնում։ Եվ դրա ամենավառ օրինակը նույն Սիրիայում 2011-ին բռնկված հակամարտությունն է, Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդիրը։ Թեև Սիրիայում ռուսական և թուրքական շահերը երբեք էլ բոլոր հարցերում համընկել, այնուամենայնիվ, 2015 թ․ նոյեմբերին ռուսական կործանիչ ինքնաթիռի հետ կապված հայտնի միջադեպից հետո Մոսկվան և Անկարան կարողացան կարգավորել երկկողմ հարաբերությունները և իրանական կողմի՝ Թեհրանի հետ միասին բավական արդյունավետ ու հաջող համագործակցություն ձևավորել տարածաշրջանում ու մասնավորապես սիրիական հարցի շուրջ։ Բայց վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ թուրք-սիրիական ուղղակի ռազմական բախումները և առհասարակ Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, ռազմական ագրեսիան Սիրիայի տարածքում, Էրդողանի՝ բոլոր սահմաններն անցնող սանձարձակությունը, անխոհեմությունն ու անկանխատեսելիությունը կարող են հարվածի տակ դնել նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ու հետագա համագործակցությունը՝ դրանից բխող հետևանքներով։

Իդլիբում ռազմական լարվածության էսկալացիային զուգահեռ վերջին երկու շաբաթվա ընթացքում բանակցային մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել ռուսների ու թուրքերի միջև, բայց, կարծես թե, առայժմ չի հաջողվում Իդլիբի խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով։ Մինչ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական զորքերը շարունակում են իրենց առաջխաղացումը՝ հաջողեցնելով լիակատար վերահսկողություն սահմանել ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող Դամասկոս-Հալեպ մայրուղու նկատմամբ, այլև Հալեպի ողջ նահանգում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Անկարայում ու Մոսկվայում կայացած բանակցությունները «ցանկալի արդյունք չեն տվել», ու նաև ավելացնում, թե Իդլիբ քաղաքում թուրքական զինուժի նոր ռազմական գործողությունը սոսկ ժամանակի հարց է։

Այս պայմաններում հայկական մամուլում կրկին արդիական են դառնում այն մտավախությունները, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը կարող է նոր հակամարտություն հրահրել Լեռնային Ղարաբաղի գոտում կամ նպաստել հակամարտության սրացմանը՝ ինչպես եղավ 2016 թ․ ապրիլին։ Այլ խոսքերով՝ պարտվելով Սիրիայում և Լիբիայում՝ Թուրքիան կարող է պատասխանել ռուսական կողմին Արցախյան գոտում՝ Ադրբեջանին հրահրելով նոր ռազմական ագրեսիայի Ռուսաստանի ֆորմալ դաշնակից Հայաստանի դեմ։ Սա է տարբեր փորձագետների կողմից հնչեցվող նմանատիպ տեսակետների հիմնական էությունը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ներկայիս լարվածությունը Իդլիբում կարո՞ղ է հանգեցնել Ռուսաստանի և Թուրքիայի վատթարացմանը։

– Շատ դժվար է ասել, թե որչա՞փ է Էրդողանը բլեֆ անում։ Պարզ է, որ նա իրականում չի ուզում պատերազմել, բայց նա կարող է ինքն իրեն այնպիսի վիճակի մեջ դնել, երբ պատերազմից խուսափել արդեն հնարավոր չի լինի։ Եվ այդ ժամանակ հարաբերություններն այնպես կվատանան, որ դրանից այն կողմ վատթարացում ուղղակի չի լինում։ Ու կարող են վատանալ ընդհուպ մինչև անմիջական ռազմական գործողություններ ոչ միայն Թուրքիայի և Սիրիայի, այլև Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

– Նույնիսկ ռազմական ուղիղ բախումնե՞րը չեք բացառում։

– Իսկ ինչո՞ւ ոչ, եթե ռուսաստանյան զորքերն այնտեղ են, ռուսաստանյան զինվորական խորհրդատուներ կան սիրիական գրեթե բոլոր զորամասերում։ Մի խոսքով՝ դա միանգամայն իրական վտանգ է։

– Իսկ ո՞վ է հիմա վերահսկում իրավիճակը Իդլիբում։ Ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների՝ Իդլիբը, որպես անվտանգության գոտի, ժամանակին հանձնվել էր Թուրքիայի վերահսկողությանը։ Այսօր այնտեղ թուրքակա՞ն, թե՞ սիրիական զորքերն են։

– Այն գոտուց, որը գծագրել էին 2018 թվականին, որքան ես եմ հասկանում՝ այսօր մնացել է 1/3-ից ոչ ավելին, որը չի վերահսկվում սիրիական զորքերի կողմից։ Իսկ այն տարածքը, որը չի վերահսկվում, այնտեղ, այո՛, հիմնականում թուրքերն են։ Իսկ մնացած մասում արդեն սիրիացիներն են։

– Իսկ ծայրահեղական խմբավորումները դեռևս մնո՞ւմ են Իդլիբում։

– Ծայրահեղական խմբավորումներ այնտեղ միշտ են եղել ու ոչ մի տեղ չեն փախչել։ Բայց իրականում նրանք բոլորն էլ թուրքական խամաճիկներ են։

– Այսինքն՝ «Ջաբհաթ ան-Նուսրա՞ն», «ալ-Կաիդա՞ն»։

– Այո՛, առաջին հերթին Նուսրան է, որը մի քանի անգամ վերանվանվել է։

– Իսկ «Ազատ սիրիական բանա՞կը»։

– Ե՛վ «Ազատ սիրիական բանակը», և՛ «Սիրիական ազգային բանակը»։ Սրանք բոլորն էլ թուրքական խամաճիկների տարբեր տեսակներն են։ Թեև նրանք կարող են նույնիսկ իրար չսիրել, այդուհանդերձ, առանց Թուրքիայի ոչինչ անել չեն կարող։

– Թուրքիան 2016 թվականից ի վեր մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում։ Դրանցից վերջինը նախորդ տարվա հոկտեմբերին սկսված «Խաղաղության աղբյուր» օպերացիան էր։ Այսօրվա դրությամբ թուրքական զինուժը Սիրիայի ո՞ր տարածքներում է պահպանում իր ռազմական ներկայությունը։

– Այսօր Թուրքիան ուղղակիորեն պահպանում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, և ակնհայտ է, որ առանց Թուրքիայի աջակցության՝ հակաասադական խմբավորումները որևէ բանի ունակ չեն։

– Իսկ ինչո՞ւ Մոսկվան ու Անկարան չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Դրա պատճառն այն է, որ Մոսկվան աջակցում է Ասադի՞ն։

– Ռուսաստանը միշտ էլ աջակցել է Ասադին։ Դա պարզ է։ Եվ ընդհանուր առմամբ, սկսած 2016 թվականից՝ այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ու Ասադը աստիճանաբար, տարբեր միջոցներով «կերան» գրեթե բոլոր այն տարածքները, որոնք վերահսկվում էին թուրքական խամաճիկների կողմից։ Մնացել է միայն Իդլիբը, որի տարածքի 2/3-ը Ասադի ուժերն արդեն իսկ ազատագրել են։ Եվ Էրդողանը հասկացավ, որ ինքը գործնականում գրեթե ամեն ինչ կորցրել է։ Այդ պատճառով էլ այդպես վրդովվել է։ Այս պահին Իդլիբում ակտիվ գործողություններ չեն ընթանում, և սիրիական զորքերը, որոնք արդեն իսկ արտակարգ հաջողությունների են հասել, ամրապնդում են իրենց դիրքերը։

– Իսկ ինչո՞ւ թուրք-ռուսական բանակցությունները, ինչպես Էրդողանն է ասում, արդյունքի չեն հասել։

– Ըստ երևույթին, թուրքերն իսկապես պահանջում են, որ Սիրիան հետ քաշի իր զորքերը։ Իսկ Ռուսաստանը, բնականաբար, չի կարող դրան համաձայնել։

– Ընդհանրապես օրինական ի՞նչ հիմքեր ունի Թուրքիան Իդլիբն իր վերահսկողության տակ պահելու համար։

– Հարցն էլ հենց դա է, որ օրինական ոչ մի հիմք Թուրքիան չունի։

– Իսկ ի՞նչ զարգացումներ կարող եք կանխատեսել մոտ ժամանակների համար Սիրիայում։

– Ես չեմ կարող բացառել ուղիղ ռազմական բախումները։ Թեև հնարավոր է՝ ձևավորվի նոր ստատուս-քվո՝ ներկայիս շփման գծի սահմաններով։ Ըստ իս՝ դրա հավանականությունը 50/50 է։

– Ի՞նչ դիրք են բռնել ամերիկացիները։ Չէ՞ որ նրանք շարունակում են մնալ Սիրիայում։

– Այո՛, այդ իմաստով այնտեղ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել․ ամերիկացիներն իբրև թե քրդերի կողմից են, քրդերն էլ իրենց հերթին թուրքերի գլխավոր թշնամիներն են, բայց հիմա ամերիկացիները, կարծես թե, մի քիչ էլ թուրքերի կողմից են։ Այսպիսի բարդ ու ոչ միանշանակ իրավիճակ է։ Բայց պարզ է, որ ամեն դեպքում ամերիկացիները Թուրքիայի կողմից չեն կռվելու։ Կարող են աջակցել միայն խոսքերով։

– Մյունխենում փետրվարի 15-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիև քննարկման ժամանակ ռուսաստան «Կոմերսանտ» թերթի թղթակիցը հարց հնչեցրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների վերաբերյալ՝ ակնարկելով 7 շրջաններում ինչ-որ «միջանցք» ստեղծելու, այսինքն՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու Մոսկվայի հնարավոր մտադրության մասին։ Ընդհանրապես վերջերս շատ արդիական են դարձել այն ենթադրությունները, որ թուրք-ռուսական այս վերջին սրացումները կարող են ազդել Ղարաբաղի վրա՝ ինչպես եղավ 2016 թվականին։ Նման վտանգներ տեսնո՞ւմ եք։

– Այո՛, դա միանգամայն հնարավոր է։ Եթե իսկապես ռազմական բախում լինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ապա կարող է նաև կրկնվել 2016 թվականի այդ կազուսը, երբ ադրբեջանցիներն իրոք գործում էին Թուրքիայի մեծ ազդեցության տակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում