Tuesday, 19 03 2024
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա եվ Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է

Թուրքիայի նոր ագրեսիան՝ Սիրիայում. Հայաստանը հայտ է ներկայացնում

Թուրքիան նոր ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ՝ շարունակելով առաջխաղացումը դեպի հարավային հարևանի հյուսիսարևելյան շրջաններ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ասելով, որ թուրքական զինուժը և «Ազատ սիրիական բանակը» սկսել են ռազմական գործողությունը PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) և «Իսլամական պետության» զինյալների դեմ։ Ընդ որում, Էրդողանը թե՛ իսլամիստ ծայրահեղականներին և թե՛ քրդական PKK-ի ու YPG-ի զինյալներին անվանում է «ահաբեկիչներ»։ Ռազմական օպերացիան ստացել է «Խաղաղության ակունք» («Barış pınarı») անվանումը։

Թուրքերի հիմնական թիրախն ու գլխացավանքը, անշուշտ, քրդերն են, և Սիրիայի հյուսիսային բնակավայրերի այս նոր «խաղաղասիրական» ռմբակոծումները, հրետակոծումները, ավերածությունները ավելի քան երեք տարի առաջ՝ 2016 թ. օգոստոսի 24-ին, սիրիական Ջարաբլուսի շրջանում թուրքական զինուժի սկսած «Եփրատի վահան» գործողության շարունակությունն են։ Ընդհանուր նպատակը մի քանի փուլերով իրականացվող ռազմական գործողությունների միջոցով քրդական զինյալ ջոկատներին Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղելն ու այսպես կոչված՝ «անվտանգության գոտի» ձևավորելն է։

Նախորդ տարվա՝ 2018 թ. հունվարին թուրքական զինուժն ու Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր ջոկատները ձեռնարկեցին «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան՝ Սիրիայի հյուսիս-արևելքից ներխուժելով Աֆրինի շրջան։ Սրանից մոտ 2 ամիս անց, երբ Աֆրինն արդեն թուրքերի վերահսկողության տակ էր, Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է լիարժեք վերահսկողություն սահմանել Սիրիայի՝ քրդերով բնակեցված սահմանակից շրջաններում, և Աֆրինի գրավումից հետո թուրքական բանակը շարժվելու է դեպի արևելք՝ Մանբիջ: Հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողությունները ընդհանուր այս ծրագրի շարունակությունն են, ու հիմա, ինչպես ԶԼՄ-ներն են հաղորդում, թուրքական զինուժը ավիացիոն և հրետանային հարվածների է ենթարկում Եփրատ գետից դեպի արևելք ընկած սիրիական բնակավայրերը, որտեղ քրդերի, կրոնական ու էթնիկ այլ փոքրամասնությունների հետ միասին նաև հայեր են ապրում։ Խոսքը, մասնավորապես, Թել Աբյադ, Ռաս ուլ-Այն և Կամիշլի քաղաքների մասին է։ Նշվում է, որ կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Եվ այս տեսանկյունից Հայաստանում, բնականաբար, չեն կարող անտարբեր լինել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Ու եթե նախկինում այդ մտահոգություններն արտահայտվում էին միայն փորձագետների, առանձին քաղաքական գործիչների կամ ուժերի, մամուլի հրապարակումների մակարդակով, ապա այժմ Երևանը Սիրիայում թուրքական ռազմական ագրեսիային արձագանքում է նաև պաշտոնական մակարդակով։ Հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը։

«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

https://www.shantnews.am/wp-content/uploads/2019/02/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, Հայաստանի այս ակտիվ դիրքորոշումը թուրքական ռազմական ներխուժման և Սիրիայի մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, Ձեր կարծիքով, որքանո՞վ է ճիշտ և որքանո՞վ է ռիսկային։ Կարո՞ղ ենք արդյոք սա որոշակի հայտ համարել Երևանի կողմից՝ դառնալու ակտիվ խաղացող, ակտիվ դերակատար մերձավորարևելյան տարածաշրջանում։

– Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դիրքորոշումը Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ միշտ էլ կտրուկ է եղել և քննադատական։ Պարզապես այս վերջին գործողության առնչությամբ արված քայլերն ավելի համակարգված էին, և միաժամանակ մի քանի ուղղություններով հնչեցին հայտարարություններ։ Ինչպես դուք նշեցիք՝ հայտարարությամբ հանդես եկան թե՛ արտաքին գործերի նախարարությունը, թե՛ ՀՀ վարչապետը և թե՛ Անվտանգության խորհրդի գրասենյակը։ Այսինքն՝ շատ ավելի համակարգված արձագանքի ականատես եղանք։ Եվ դա բնական է, քանի որ պաշտոնական Երևանը մշտապես ընդգծել է նշված տարածաշրջանի և հատկապես Սիրիայի Արաբական Հանրապետության կարևորությունը ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում։ Եվ, իհարկե, չմոռանանք նաև Սիրիայի հայկական համայնքի առկայությունը, որի մի հատվածն այսօր ուղղակիորեն Թուրքիայի գործողությունների թիրախում է հայտնվել, այն շրջաններում է, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ։ Եվ բնական է, որ Հայաստանի արձագանքը պետք է լիներ հենց այդպիսին։

Մյուս կողմից՝ չմոռանանք, որ ՀՀ-ն հատկապես վերջին մի քանի տարիների ընթացքում ստանձնել է ինչպես տարածաշրջանում ընթացող գործընթացներում, հատկապես էթնիկ, կրոնական փոքրամասնությունների աջակցությանը միտված քաղաքականություն, այլև ցեղասպանությունների կանխարգելման գործընթացներում առաջամարտիկի դերը։ Եվ տրամաբանական էր, որ թուրքական ռազմական ներխուժման վերաբերյալ ևս նման դիրքորոշում պիտի արտահայտեր։

Ինչ վերաբերում է դրա հետևանքներին, ապա չեմ կարծում, որ լուրջ հետևանքներ կլինեն։ Պարզ է, որ որևէ մեկը չէր էլ սպասում ՀՀ-ի կողմից ակնհայտ համաձայնություն Թուրքիայի գործողություններին։ Մեր դիրքորոշումն ու մեր արձագանքը մեր քաղաքականության, հետաքրքրությունների տրամաբանության մեջ են։ Բայցևայնպես, կարծում եմ, որ զուգահեռաբար, հատկապես ռազմական գործողությունների այս փուլում, պետք է ակտիվորեն պահպանել շփումները հատկապես Աստանայի ձևաչափի գործընկերների՝ Իրանի և Ռուսաստանի հետ և անհրաժեշտության դեպքում նաև նրանց միջոցով փորձել ապահովել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, հատկապես Կամիշլիում, Հասաքայում դեռևս ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։

– Թուրքիայի գործողությունների դատապարտման դրդապատճառը Հայաստանի կողմից ավելի շատ քաղաքական-աշխարհաքաղաքակա՞ն է, թե՞ զուտ մարդասիրական։

– Ե՛վ մեկը, և՛ մյուսը, որովհետև հատկապես 2018 թ. ներքաղաքական փոփոխություններից հետո, երբ խոսվում էր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ նկատվող կամ սպասվելիք փոփոխությունների մասին, Մերձավոր Արևելքի նկատմամբ հատուկ ուշադրություն էր ընդգծվում։ Նաև հետագա որոշ քայլեր վկայեցին այդ մասին։ Դիցուք, մենք սկսեցինք ավելի ակտիվ գործել կամ արձագանքել տարածաշրջանում ընթացող գործընթացներին։ Օրինակ՝ ակտիվացան անուղղակի շփումներ Սաուդյան Արաբիայի հետ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցի շուրջ, Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցը դարձավ օրակարգային։ Չմոռանանք նույն Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելության մասին, որը նույնպես խոսում է և՛ Սիրիայում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանի քաղաքականության ակտիվացման և հետաքրքրությունների մասին։

Իսկ մարդասիրական բաղադրիչի մասին արդեն նշեցի։ Չմոռանանք Սիրիայի տարածքում հայ ականազերծողների, բժիշկների և այլ մասնագետների կողմից իրականացվող առաքելությունը, որն առաջին հերթին հենց մարդասիրական բնույթ ունի։

– Իսկ ընդհանուր թուրքական ռազմական ներխուժման մասին ի՞նչ կասեք։ Եթե չեմ սխալվում՝ սա արդեն երրորդ խոշոր ռազմական գործողությունն է, որ թուրքական զինուժն իրականացնում է Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Ի՞նչ նպատակներ է այս գործողությամբ հետապնդում Թուրքիան։ Կրկին քրդերի հարցի հե՞տ է կապված։ Ունի՞ արդյոք Թուրքիան հեռահար նպատակ՝ անեքսիայի ենթարկելու Սիրիայի այն տարածքները, որոնք այս ընթացքում իր վերահսկողության տակ են անցել։

– Ընդհանուր առմամբ Թուրքիան Սիրիայում իրականացրել է չորս գործողություն։ Երեքը՝ ռազմական, մյուսը Սուլեյման շահի դուրսբերման գործողությունն է, որը թուրքական զինված ուժերի առաջին մուտքն է եղել Սիրիայի տարածք, բայց՝ քրդերի հետ համաձայնությամբ։

Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած երեք գործողություններին՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք», ապա սրանք արդեն թիրախավորված և հստակ նպատակային գործողություններ են Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում։ Առաջին երկուսը նպատակ ունեին նախևառաջ բացառելու Սիրիայի հյուսիսում քրդական երեք կանտոնների միավորման գործընթացը, որը սկսվել էր 2014-15 թթ.-ից հետո, երբ սիրիական հակամարտությունը ռազմական տեսանկյունից ամենաթեժ, ամենալարված շրջափուլում էր։ Առկա էին բազմաթիվ դերակատարներ, առկա էր բավական մեծ անորոշություն՝ կապված հակամարտության ընթացքի, հեռանկարի հետ, և այս պարագայում մեծ էր նաև հավանականությունը, որ քրդական երեք կանտոնները կմիավորվեն, և Սիրիայի քրդերը, Իրաքի քրդերի օրինակով, կկարողանան ձևավորել բավական լայն ինքնավարություն՝ նաև աշխարհագրական իմաստով, որը հիմք կստեղծեր հետագայում անկախ պետականության հիմնադրման համար։

Իսկ այս նոր գործողությունն ուղղված է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Եփրատ գետից դեպի արևելք ընկած շրջաններում տեղակայված քրդական կառույցների,  մասնավորապես՝ ալ-Ջազիրայի կանտոնի դեմ, որն, ի տարբերություն մյուս երկու կանտոնների՝ Քոբանիի և Աֆրինի, շատ ավելի կայացած է, ինքնուրույն ու շատ ավելի ունակ է թե՛ ռազմական, թե՛ ինքնավարության տեսանկյունից։ Սիրիական հակամարտության ողջ ընթացքում այս շրջանը հիմնականում եղել է ինքնուրույն, ինքնավար, ու տեղի քրդերը, քրդական կառույցներն են իրականացրել տեղական կառավարումը։ Եվ բացի այդ, հատկապես քրդաբնակ շրջանները ռազմական տեսանկյունից եղել են ավելի քիչ վտանգված, իսկ քրդական տարաբնույթ կառույցները, Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ, կարողացել են պարտության մատնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին ոչ միայն այս շրջանում, այլև հարևան Ռակկա Նահանգում և Դեյր Զոր նահանգի հյուսիսային որոշ շրջաններում։

Այս իրողությունները քրդերի համար ստեղծել էին այնպիսի իրավիճակ, որ նրանք սիրիական հիմնախնդրի կարգավորման գործընթացում հրաժարվում էին ընդունել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և անգամ Սիրիայի կազմում լայն ինքնավարության տարբերակով հանգուցալուծումը և ընտրել էին անկախացման ճանապարհը, որը նրանց որևէ դերակատար, իհարկե, չէր թույլատրելու։ Բայց քրդերը դա հաշվի չէին առնում։ Եվ ահա, սիրիական հակամարտության վերջին երկու շրջափուլերում, երբ Սիրիայի կառավարությունը փաստացի վերականգնեց վերահսկողությունը երկրի տարածքի մեծ մասի նկատմամբ՝ մոտ 70 տոկոսով, երկու հիմնական խնդրահարույց շրջաններ են մնացել։ Մեկը Իդլիբի նահանգն էր, որը չէր ընդունում սիրիական կառավարության գերակայությունը։ Երկրորդը հյուսիսարևելյան քրդական շրջաններն են։ Այս երկու շրջաններն են մնացել, որ առայժմ չեն վերահսկվում սիրիական կառավարական ուժերի կողմից։ Ո՞րն է այստեղ ամենակարևորը. երկու շրջաններն էլ հրաժարվում են ընդունել սիրիական կառավարության գերակայությունը։

Իսկ Թուրքիայի այս գործողությունը ստեղծված պայմաններում և հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականության համատեքստում հնարավորություն է տալիս լուծելու քրդերի հետ կապված երրորդ՝ ամենակարևոր խնդիրը։ Եվ երբ նախորդ տարվա վերջին Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորախումբը դուրս բերելու մասին, Թուրքիայում կրկին ակտիվացան այս շրջանում անվտանգության գոտի ստեղծելու մասին քննարկումները։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ թուրքական կողմը դեռևս 2012 թ.-ից նշում էր նաև այս շրջանում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։ Եվ նախորդ մի քանի ամիսներին՝ 2019 թ.-ի ողջ ընթացքում, թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգային խնդիրներից էր Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտի ձևավորելու հարցը, որը անընդհատ, հատկապես ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, ձգձգվում էր։ Օգոստոսի սկզբին կողմերը ստեղծեցին համատեղ գործողությունների կենտրոնը, որն ուղղակիորեն պիտի զբաղվեր անվտանգության գոտու ձևավորմամբ, բայց տարաձայնությունները Անկարայի և Վաշինգտոնի միջև այնքան խորն էին, որ այդպես էլ այդ կենտրոնը չծառայեց իր նպատակին, սահմանափակվեց մի քանի պարեկային գործողություններով ենթադրյալ գոտու տարածքում, և վերջ։ Եվ թուրքական կողմը, այլևս չընդունելով ԱՄՆ-ի կողմից ժամանակը ձգձգելու այս մարտավարությունը, գնաց ինքնուրույն գործողության։ Սա է գործընթացի ամբողջական պատկերը։

Իսկ հիմա՝ ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան։ Առնվազն երկու նպատակ կարելի է նշել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Կարճաժամկետ հեռանկարում այս գործողության ամենառազմավարական նպատակը Սիրիայի և Թուրքիայի քրդական հատվածների միջև բնական պատնեշ ստեղծելն է՝ տեղի բնակչության էթնիկ կազմի փոփոխության եղանակով։ Սա առաջնային նպատակն է։

Իսկ երկարաժամկետ ու դարձյալ ռազմավարական նպատակը ոչ միայն այս շրջաններում առնվազն քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցության գոտու ստեղծումն է, այլև, հնարավորության դեպքում, սիրիական հակամարտության հանգուցալուծման տրամաբանությանը համահունչ՝ այս տարածքի ճակատագիրը որոշելը։ Օրինակ՝ եթե հիմնախնդիրը լուծվում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում, և մյուս դերակատարները համաձայնում են դուրս բերել զորքերը, ապա Թուրքիան ևս դուրս կբերի, բայց առնվազն այս շրջաններում կունենա քաղաքական և տնտեսական ազդեցության գոտի։ Եթե սիրիական հակամարտության կարգավորումը գնա շատ ավելի խրթին՝ երկրի մասնատման և ազդեցության գոտիների բաժանման ճանապարհով, ապա այս տարածքը դարձյալ դառնում է Թուրքիայի համար բավական մեծ հնարավորություններով ազդեցության գոտի, որը հետագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է անեքսիայի միջոցով միացվել Թուրքիայի Հանրապետությանը՝ ինչպես ժամանակին բռնակցվեց Սիրիայի մեկ այլ հատված՝ հայտնի Ալեքսանդրետի սանջակը, որն այսօր կոչվում է Հաթայի նահանգ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում