Monday, 22 06 2026
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Մարազմի հաղթանակը․ Ադրբեջանի հավաքականի դարպասապահը փախավ հայերից․․․

Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաևը խզել է պայմանագիրը ղազախական «Տոբոլի» հետ, որը գլխավորում է հայազգի մասնագետ Գրիգորի Բաբայանը։ «Տոբոլում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Փաստորեն, ադրբեջանական մարազմը շատ ավելի ուժեղ գտնվեց բանականությունից և մարզական համերաշխությունից։ Բալաևը հանդիսանում էր «Տոբոլի» հիմնական դարպասապահը, ում հետ թե ակումբում, և թե Ադրբեջանի ազգային թիմում մեծ հույսեր էին կապում։ 2019 թվականի դեկտեմբերին «Տոբոլի» գլխավոր մարզիչ էր նշանակվել Ղազախստանում ճանաչված մասնագետ Գրիգորի Բալայանը, ինչը վայնասունի ալիք բարձրացրեց Ադրբեջանում։ Մասնավորապես հարևան երկրի ԶԼՄ-ներն ինչպես նաև սպորտում ճանաչված մարդիկ անթույլատրելի համարելով Բալաևի հայ մարզչի գլխավորությամբ խաղալը՝ նրա վրա ճնշում գործադրելով պահանջում էին հեռանալ «Տոբոլից»։

Վերջինս հունվարի 7-ին ուսումնամարզական հավաքի էր մեկնել Դուբայ։ Ըստ ղազախական լրատվամիջոցների Էմիլ Բալաևը նույնպես մեկնել էր Դուբայ, սակայն չէր մասնակցել մարզումներին և ժամանել էր Թուրքիա՝ վերականգնողական փուլ անցնելու։ «Տոբոլը» նախ հայտարարել էր, որ Բալաևը վնասվածք ունի, սակայն ինքը ֆուտբոլիստը հերքել էր այս տեղեկությունը նշելով, որ միանգամայն առողջ է և ռեաբիլիտացիոն փուլ անցնելուց զատ նաև մարզվում է անհատական ծրագրով։ Այնուհետև «Տոբոլը» հայտնել էր ռեաբիլիտացիոն փուլի երկարաձգման մասին։ Բալաևի ծառայությունով հետաքրքրված էին բավական ուժեղ թիմեր՝ Գրոզնիի «Ախմատը» բելգիական «Գենտը», բայց․․․։ ««Տոբոլը» Ադրբեջանի հավաքականի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է կես միլիոն եվրո, որը փոքր գումար չէ։ Մեր դարպասապահը երկտասարդ է և նրա որակները դեռևս հեռու են եվրոպական չափանիշներից։ Բնական է, որ նման գումար դժվար թե որևէ ակումբ վճարի երիտասարդ դարպասապահի համար։ Մեզ մնում է հուսալ, որ Բալաևը այլ ակումբ կտեղափոխվի գոնե վարձականության հիմունքներով։

Այս տարբերակը կարծում եմ ձեռնտու կլինի բոլորին։ Փաստն այն է, որ հայերի պատճառով Ադրբեջանի հավաքականի դարպասապահի ճակատագիրը վտանգված է»,- օրեր առաջ ասել էր ադրբեջանցի լրագրող Ռուսլան Միքայիլին։ Ստացվում է, որ ղազախական ակումբը չգնալով նույնիսկ Բալաևին վարձավճարով այլ թիմին տրամադրելու տարբերակին ուղղակի խզել է պայմանագիրը նրա հետ ըստ էության կորցնելով արժեքավոր ֆուտբոլիստի։ Բալաևի՝ «Տոբոլից» հեռանալը միանգամայն անընդունելի էր նրա գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկիի համար։ Մասնավորապես, ըստ նրա Բալաևի խաղով հետաքրքրված են բազմաթիվ բարձրակարգ թիմեր, և չի բացառվում, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստը հայտնվի ավելի ուժեղ թիմում։ Ուստի «Տոբոլում» փորձ ձեռք բերելն ու աճելը պետք է Բալաևի համար լինի առաջնային։ «Քաղաքական դրդապատճառներով «Տոբոլից» հեռանալը կարող է լուրջ հետևանք թողնել ֆուտբոլիստի կարիերայում։ Ոմանք փորձում են արհեստական եղանակներով սրել իրավիճակը և կոնֆլիկտներ առաջացնել։ Ֆուտբոլն ու քաղաքականությունը չպետք է բախվեն։

Այո, հասկանում եմ, որ երբեմն դա հնարավոր չի լինում, բայց… Հավանաբար շատերն են տեղյակ, որ Բաբայանը ծնվել և ապրել է Ալմաթիում: Ես արդեն խոսել եմ ակումբի նախագահ Նիկոլայ Պանինի հետ, որն ինձ հավաստիացրել է՝ Էմիլին ոչ ոքի չի նեղացնի: Պետք է նշեմ նաև, որ հարցի ոչ մարզական կողմը խոչընդոտ չի հանդիսանա, և առաջին պլան կմղվի պրոֆեսիոնալ վերաբերմունքը»,- նշել էր Ստանիսլավսկին: Հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ Բալաևը «Տոբոլից» հեռացավ քաղաքական դրդապատճառով, որը ոչ այլ ինչ էր, քան փախուստ։

Բալաևն այս պահին չունի թիմ և նրա ճակատագիրն անորոշ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում