Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ վերջին ժամանակահատվածում թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի ցուցադրում այն խաղը, որն իրեն տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդ է դարձրել: Իսպանացի մասնագետն իրեն է մեղադրում:
«Ռիբերիի թույլ խաղը, հավանաբար, իմ մեղավորությունն է: Եթե նախորդ տարի նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ էր, իսկ այժմ` ոչ, ուրեմն դա պայմանավորված է նաև իմ աշխատանքով:
Ինչ վերաբերում է թիմիս հասցեագրված քննադատռություններին, ապա ասեմ, որ Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել ենք մարտին և ես չեմ կարծում, թե մենք շատ վատ ենք խաղում: «Բավարիա»-ում եմ աշխատելու համար, այլ ոչ թե աշխատանքիս վերլուծությունն ուսումնասիրելու համար»,- ասել է Գվարդիոլան:





































