«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը և բրիտանացի հայտնի մոդել Շառլոտ Սփրինգերը հայտնվել են սկանդալի կենտրոնում:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ Յանուզայը սիրավեպ ունի գրավիչ մոդելի հետ: Այնուամենայնիվ, Սփրինգերը հերքել է այս խոսակցությունները՝ հայտարարելով, որ ինքը ընկեր ունի, որի հետ հանդիպում է արդեն 2 տարի:
«Բավական է ստեր տարածեք: Դա զզվելի է»,- գրել է մոդելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով, որ իր սիրավեպը Յանուզայի եհտ գոյություն ունի միայն բամբասողների երևակայություններում:



































