Ապրիլի 23-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին: Առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել 43 երկրի 196 մարզիկ և 125 մարզուհի: Հայաստանի Հանրապետության տղամարդկանց հավաքականը ներկայացնում են Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Ռաֆայել Դավթյանը (81 կգ), աղջիկներինը՝ Ժաննա Ստանկևիչը (52 կգ):
Հովհաննես Դավթյանն արդեն ավարտել է մրցելույթները և գրավել 3-րդ հորիզոնականը՝հաղթելով ադրբեջանցի Օրխան Սաֆարովին: Մրցելույթներն ավարտել է նաև Ժաննան՝ գրավելով 7-րդ տեղը:
Այսօր Անդրանիկ Չափարյանը ուժերը կչափի Մակեդոնիան ներկայացնող Վալերի Դումինիկայի, իսկ Ռաֆայել Դավթյանը՝ Լատվիան ներկայացնող Կոնստանտին Ավչիննիկովի հետ:
Մեր պատվիրակությունը գլխավորում է ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը:








































