Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Տարվա կորուստը. թե ինչպես Աղասի Աղասյանի ցնցող քայլը կյանքի գին ունեցավ

2019 թվականի հուլիսին, ավտովթարի հետևանքով 30 տարեկանում կյանքից հեռացավ մեր տիտղոսակիր ծանրորդներից Աղասի Աղասյանը: Վերջինս իր կարիերայի ընթացքում աչքի էր ընկել ոչ միայն տպավորիչ նվաճումներով, այլև նախանձելի սկզբունքայնությամբ, բարձր մարդկային որակներով: Նրա անցած ճանապարհը օրինակ պետք է ծառայի մեր մարզիկների համար, որոնք սկսել են պայքարը մեծ սպորտում: Աղասյանը մեծ սպորտին հրաժեշտ էր տվել դեռևս 2017 թվականին: Հրաժեշտի քայլով Աղասյանը մերկացրել էր այն արատավոր համակարգը, որը տիրում էր մեր սպորտում: 2017 թվականը հայկական սպորտի համար սկսվել էր սկանդալով:

Ականատեսը եղանք նախադեպը չունեցող մի երևույթի, որը անտարբեր չթողեց նաև սպորտի նկատմամբ անտարբեր անձանց: Ծանրամարտի Հայաստանի առաջնության ժամանակ Աղասի Աղասյանը, մրցահարթակում թողնելով մարզակոշիկները, հեռացել էր՝ հայտարարելով, որ հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: «Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ, բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աղասյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մոտ 400 գրամ ավելի անձնական քաշի պատճառով Աղասյանին թույլ չէր տվել մասնակցել 85 կգ քաշայինների մրցումներին: 94 կգ քաշային կարգում Աղասյանը 344 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ՝ 20 կգ ավելի բարձրացնելով 85 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովհաննիսյանից: Ի դեպ, մրցումից առաջ Աղասյանը Ալավերդյանին խնդրել էր, որպեսզի վերջինս հնարավորություն տա, այսպես ասած, գցելու ավելի քաշը: Ու փաստորեն այս կերպ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը Աղասյանին զրկել էր ոսկե մեդալից, ինչը բավական ցավալի հետևանք ունեցավ: Եթե Աղասյանը ելույթ ունենար 85 կգ քաշային կարգում, ՀՀ առաջնությունում կգրանցվեր բավական բարձր արդյունք: Աղասյանը հրաժեշտից հետո բարձրաձայնել էր հայկական ծանրամարտում առկա արատավոր երևույթների մասին, որոնք մասնավորապես վերաբերում են ծանոթ-բարեկամներին առաջ տանելուն և ֆինանսական խնդիրներին: Աղասյանը վերջին տասնամյակում բազմաթիվ մեդալներ էր նվաճել մեր երկրի համար, իսկ 2011 թվականին դարձել է Համաշխարհային ունիվերսիադայի հաղթող:

2017 թվականին, երբ հայկական սպորտը անմխիթար վիճակում էր, կորցրինք մի մարզիկի, որն իր քաշային կարգում կարող էր բարձր արդյունքների հասնել և տիտղոսներ նվաճել: Շատ երկրներ կցանկանային ունենալ Աղասյանի պես ծանրորդ: 2016 թվականին Եվրոպայի առաջնությունում նա 346 կգ արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը: Անկախությունից հետո հարյուրավոր մարզիկներ, չդիմանալով ծանր պայմաններին, լքել էին Հայաստանը և մեդալներ նվաճել այլ երկրների համար: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Հայաստանը լքեց 2000 թվականին՝ Սիդնեյի օլիմպիական խաղերից չվերադառնալով, այնուհետև ներկայացնելով Ավստրալիան: Նման օրինակները, ցավոք, շատ են: Նրանց մեղադրելը, ինչ խոսք, ճիշտ չի լինի, քանզի պրոֆեսիոնալ մարզիկի ապրուստի միջոցը հենց սպորտն է: Ու փոխանակ «աչքի լույսի» պես նայեինք մարզիկներին, ովքեր առկա պայմաններում չէին լքում Հայաստանը և մեդալ էին նվաճում, հալածում էինք նրանց:

Աղասյանն իր քայլով ցնցել էր սպորտային հասարակությանը: Նա կարող էր լուռ հեռանալ և որոշ ժամանակ անց հարթակ դուրս գալ, ասենք, Ռուսաստանի հավաքականից: Բայց Աղասյանը, բարձր արդյունք ցույց տալով և «խաչ քաշելով» իր կարիերայի վրա՝ ցույց տվեց, թե ինչ է կատարվում հայկական սպորտում: Երեկ ցավալի լուրը լսելուց հետո շատերի մեջ ծագեց հետևյալ հարցը՝ արդյոք ողբերգությունը տեղի կունենա՞ր, եթե Աղասի Աղասյանը շարունակեր զբաղվել ծանրամարտով: Շատերը կհամաձայնեն, որ եթե չլինեին խտրական մոտեցումներն ու արատավոր երևույթները, շատ հնարավոր է՝ այսօր տաղանդավոր ծանրորդը լիներ բոլորովին այլ հարթության վրա, մեր կողքին: Ողջ կյանքը ծանրամարտին նվիրած մարզիկը, տղամարդկային իր քայլով փայլուն արդյունք գրանցելով, հեռացել էր սպորտից՝ անցնելով այլ աշխատանքի: Ու փաստորեն 2017 թվականի Աղասյանի ցնցող քայլը կյանքի գին ունեցավ նրա համար: Այսօր մեր երկրում քիչ չեն տաղանդավոր մարզիկները, որոնք ևս իրենց կյանքը նվիրել են սպորտին: Քիչ չեն նաև մարզիկները, որոնք ունեն գնահատված լինելու և պատշաճ վերաբերմունքի խնդիր: Ցավոք, մենք դեռ չենք հասել այն մակարդակի, որ մարդն իր սիրած մարզաձևով զբաղվելով՝ կարողանա անհոգ ապրել՝ չմտածելով նյութական խնդիրների մասին:

Այո, կան մարդիկ, որոնք լինելով սպորտի նվիրյալներ՝ ներդրումներ են անում և անձնական միջոցներով, այսպես ասած, պահում մարզիկներին: Բայց դա հարցի լուծում չէ, և այս ճանապարհով անհնար է առաջ շարժվել: Տեղի ունեցած ողբերգությունը պետք է լրջագույն ազդակ դառնա բոլորիս համար, որպեսզի հնարավորինս մեծ ուշադրություն դարձնենք մարզիկներին, որոնք կյանքն ու առողջությունը վտանգելով՝ բարձր են պահում մեր երկրի պատիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում