«Լիվերպուլ»-ը մոտ է Անգլիայի չեմպիոնի կոչմանը: Թիմի երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը պատասխանել է բրիտանացի լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև չեմպիոնության հարցին:
«Ամեն օր հավաքվում ենք, նայում միմյանց և հասկանում՝ ինչ մասին ենք երազում բոլորս:
Հասկանում ենք՝ որքան կարևոր առաջադրանք ունենք: Ցանկանում ենք պահպանել սառնասրտություն ու շարունակել աշխատել՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա»,- նշել է կիսապաշտպանը:








































