Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ թիմի հարձակվող Նեյմարն ակումբի ներկայիս ղեկավարության զոհն է:
Լապորտայի խոսքերը վերաբերում են նաև կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելին, ով ֆուտբոլիստի տրանսֆերի գնման հետ կապված սկանդալային պատմության պատճառով ստիպված էր հրաժարական ներկայացնել:
«Նեյմարը «Բարսելոնա»-ի այս ղեկավարության զոհն է: Նա մեղավոր չէ, որ իր պայմանագրի շուրջ նման իրավիճակ ստեղծվեց.,- ասել է Լապորտան:
Հիշեցնենք` Ռոսելը հայտարարել էր, որ Նեյմարի իրավունքների դիմաց 57.1 մլն եվրո է վճարել: Սակայն հետո պարզվել է, որ տրանսֆերային գործարքի արժեքը 95 մլն եվրո է կազմել:







































