Հավայան կղզիներում ուղղաթիռ է կորել, որում գտնվում էր յոթ մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնել Է Hawaii News Now հեռուստաալիքը:
Առափնյա պահպանությունը որոնողական գործողություններ է իրականացնում ծովում և օդից: Սակայն, ինչպես նշում է առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Քոքսը, որոնումները դժվարանում են վատ տեսանելիության և ուժեղ քամու պատճառով:
Ուղղաթիռը սահմանված ժամանակում չի վերադարձել Կաուայի կղզու Նա Պալի ափ էքսկուրսիայից: Այն պետք է բազա վերադառնար տեղական ժամանակով դեկտեմբերի 26-ին ժամը 17:21-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի 27-ի 07:21-ին): Նշվում Է, որ ուղղաթիռում կա Էլեկտրոնային տեղորոշիչ, բայց նրանից ոչ մի ազդանշան չի ստացվում: