Carnival Cruise ընկերության երկու հսկա կրուիզային նավերը բախվել են միմյանց Մեքսիկայի Կոսումել կղզու մոտակայքում գտնվող նավահանգստում: Դեպքի տեսագրությունը Twitter-ում հրապարակել է @Thugle նիկով ականատեսը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Carnival Legend-ի նավը մոտենում Carnival Glory-ի նավին, այնուհետև բախվում է դրան և մասամբ փլուզում դրա ստորին տախտակամածներից մեկը: Հաջորդ կադրերում Carnival Legend-ը հեռանում է Carnival Glory-ից:
Տեսահոլովակի հեղինակը գրել է, որ սա միակ տեսանյութն է, որը նա կարողացել է նկարահանել և ներողություն է խնդրել կադրում հնչող անպարկեշտ խոսքի համար:









































