Բրազիլական «Սան Պաուլու»-ի նոր նախագահ Կարլոս Այդարը Կակային թիմ վերադարձնելու ցանկություն է հայտնել:
32-ամյա կիսապաշտպանը «Սան Պաուլու»-ում հանդես է եկել 1994-2003թթ:
«Իսկապես ցանկանում եմ, որ նա վերադառնա: Կական «Սան Պաուլու»-ի այցեքարտն է: Նա նախկինի պես լավ ֆուտբոլիստ է, ով կարող է գոլեր խփել:
Ցավոք, նրա տրանսֆերի հարցում մենք չենք կարող մրցակցել արաբների ու չինացիների հետ: Կական հիանալի կներգրավվեր «Սան Պաուլու»-ի խաղին»,- նշել է Այդարը:








































