Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՉԼ կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ այսօր կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Սա Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչն է: Ինքներդ եք տեսնում՝ որքան մեծ է հետաքրքրությունն «Ատլետիկո»-ի հետ խաղի նկատմամբ: Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստ ու մարզիչ կցանկանային մասնակցել այս խաղին:
Համաձայն չեմ, որ Դիեգո Սիմեոնեն ավելի լավ մարզիչ է, քան ես: Մարզիչներին դժվար է համեմատել: Անկեղծ ասած՝ դա արդարացի չէ:
Արդարացի չէ 15-ամյա փորձով մարզչին համեմատել այլ մարզչի հետ, ով ավելի քիչ փորձ ունի: Ինձ նման բաները դուր չեն գալիս: Շատ գեղեցիկ է հնչում, բայց ես համամիր չեմ այդ տեսակետին»,- հայտարարել է Մոուրինյոն:









































