Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտնել է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ֆավորիտ չէ: Հոլանդացի ֆուտբոլիստը հաշվի է առել իր թիմի վերջին ելույթները:
«Մենք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր ենք նվաճել և այստեղ ամեն ինչ կարող է պատահել: Բայց հաշվի առնելով մեր թիմի` ազգային առաջնության շրջանակներում անցկացրած վերջին խաղերի մակարդակը, կարող եմ ասել, որ մենք այլևս մրցաշարի ֆավորիտ չենք:
Եթե Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կարողանանք ցուցադրել մեր լավագույն խաղը, ապա եզրափակիչ դուրս կգանք: Մենք ունենք բոլոր հնարավորությունները, բայց պետք է կարողանանք ցուցադրել մեր լավագույն խաղային որակները»,- ասել է Ռոբենը:








































