Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղի նախօրեին Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ լի է իր թիմը մրցաշարի եզրափակիչ դուրս բելեու ցանկությամբ:
««Չելսի»-ի հետ անավարտ գործ ունեմ Չեմպիոնների Լիգայում: Արել եմ ամենն, ինչ կարող էի: Երբեմն հաղթում ես, երբեմն` պարտվում:
«Չելսի»-ի հետ իմ կիսաեզրափակիչում մենք զիջեցինք հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում, քանի որ «Լիվերպուլ»-ը 1 գոլ ավել խփեց»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը:






































