Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շարունակում է պնդել, որ իր թիմը չի մտածում չեմպիոնության մասին:
«Մենք, իսկապես, չենք խոսում չեմպիոնության մասին: Գիտենք, թե որքան դժվար կլինի նվաճել տիտղոսը: «Էլչե»-ի դեմ խաղին դուրս եկանք որակյալ խաղ ցուցադրելու և հաղթանակի հասնելու համար: Տիտղոսի մասին գհերադասում ենք չխոսել:
Այժմ մենք պետք է վերականգնենք ուժերը «Չելսի»-ի դեմ խաղից առաջ: Այն շատ կարևոր է թիմի և, ընդհանրապես, ակումբի համար: Առաջիկայում մեզ 4 եզրափակիչներ են սպասվում, բայց երեք խաղերն անցկացնելու ենք մրցակցի հարկի տակ: Դա շատ է: Մենք կենտրոնանում ենք միայն հաջորդ խաղի վրա»,- ասել է Սիմեոնեն:






































