«Պարի Սեն-Ժերմեն»-ի կիսապաշտպան Յոհան Կաբայը հայտարարել է, որ պատրաստ է համակերպվել քիչ խաղաժամանակ ստանալու հետ:
«Փորձում եմ լավատես լինել: Իհարկե, այնքան խաղաժամանակ չեմ ստանում, որքան «Նյուքասլ»-ում: Բայց ես խաղում եմ հիանալի թիմում, որի կազմում ընդգրկված են գերազանց ֆուտբոլիստներ, պայքարում եմ տիտղոսներ նվաճելու համար: Պատրաստ եմ ընդունել մարզչի կայացրած ցանկացած որոշումները»,- RMC-ը մեջբերում է կիսապաշտպանի խոսքերը:
Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել փարիզցիների կազմում և արդյունավետ երկու փոխանցում կատարել:









































