Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Ապրիլի 17-ին ռինգ են դուրս եկել Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Անուշ Գրիգորյանը պարտության է մատնել Ավստրալիան ներկայացնող Տրավերս Տիֆանիին:
91կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Հակոբյանը պարտվել է թուրք Մուհամմեդ Այդիին, իսկ Արսեն Պողոսյանը` Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին:
Այսօր` ապրիլի 18-ին ասպերեզ կգա 75կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիևի հետ: Այդ մասին է հայտնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Լուսանկարը՝ slaq.am-ի








































