Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մենեջեր Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ կսկսի թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նոր պայմանագրի շուրջ:
«Կոնտեն արդեն ասել է, որ իր նոր պայմանագիրը կքննարկի միայն մրցաշրջանի ավարտից հետո: Որպես ակումբի ղեկավարներ, մենք լիովին բավարարված ենք գլխավոր մարզչի աշխատանքով: Մենք հպարտանում ենք:
Խոսել ենք մասնագետի հետ և որոշել, որ կհանդիպենք որևէ տիտղոս նվաճելուց հետո»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:










































