Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը բարձր գնահատականի է արժանացրել իր թիմակցի` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները խաղադաշտում:
Հիշեցնենք` Հենրիխը բացեց «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպման հաշիվը: Հյումելսը նշել է, որ Մխիթարյանն օժտված է ֆուտբոլային հատուկ տվյալներով և, իսկապես, հանճարեղ ֆուտբոլիստ է:
«Հենրիխը միշտ իրեն ճնշման տակ է դնում: Դա նշանակում է, որ նա աշխատասեր է: Հիանալի խաղացող է, և մենք բոլորս գիտենք այդ մասին: Նա, ով հակառակ կարծիք ունի, պարզապես, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Անվիճելի է նաև, որ Մխիթարյանը գերազանց խաղ ցուցադրեց վերջին երկու հանդիպումներում»,- ruhrnachrichten.de-ն մեջբերում է Հյումելսի խոսքերը:






































