Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է իր հասցեին հնչած քննադատություներին Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բորուսիա»-ից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո:
«Ամեն տեղ նույն բանն է: Դուք ինքներդ չեք կարող պատկերացնել, թե ինչ էր լինում, երբ «Բարսելոնա»-ն չէր հաղթում: Դա ճիշտ այդպես է նաև «Ռեալ»-ում և «Միլան»-ում:
Դա ինձ չի զարմացնում: «Բավարիա»-ում դեռևս իմ առաջին մամուլի ասուլիսից ժամանակ ես գիտեի, որ միակ տարբերակը հաղթանակներն են: Այնուամենայնիվ, ես այստեղ եմ ֆուտբոլիստներին օգնելու համար: Ես չեմ կարող միշտ հաղթել: Ներեցե՛ք ինձ, ես Աստված չեմ:
Ե՛վ ես, և՛ իմ խաղացաողները գիտենք, որ մենք դուրս չենք գա Գերմանիայի գավաթի եզրափակիչ, եթե ֆուտբոլիստները խաղան այնպես, ինչպես վերջին 3 խաղերում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:






































