Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հուսով է, որ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում իր թիմն առավելության կհասնի «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ և եզրափակիչի ուղեգիր կնվաճի:
««Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Վստահ եմ, որ կարող ենք հաղթահարել այդ թիմի արգելքը և Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր նվաճել:
Իհարկե, «Վոլֆսբուրգ»-ը բարդ մրցակից է: Հանդիպման առաջին րոպեից մինչև վերջինը պետք է հիանալի ֆուտբոլ ցուցադրենք»,- ասել է Լևանդովսկին:






































