«Ինտեր»-ի գլխավոր մենեջեր Մարկո Ֆասոնեն հայտնել է, որ ակումբը շարունակում է հետաքրքրվել «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսի ծառայություններով:
«Մենք հետաքրքրված ենք նաև Տորեսի ծառայություններով: Օրեր առաջ ակումբի նախագահը հայտարարել է այդ մասին: Մենք պետք է որոշենք, թե ով է «Ինտեր»-ի գլխավոր նպատակը:
Ներկայումս ցանկանում ենք Եվրոպայի Լիգայի ուղեգիր նվաճել: Եթե երկու մրցաշրջան անընդմեջ «Ինտեր»-ը հանդես չգա Եվրոպայում, ապա դա խնդիր կլինի»,- Football Italia-ն մեջբերում է Ֆասոնեի խոսքերը:
Հիշեցնենք` շրջանառվող լուրերի համաձայն` «Ինտեր»-ը պատրաստ է ձեռք բերել Տորեսի տրանսֆերը` վճարելով նրա դիմաց 20 մլն ֆունտ:









































