Monday, 06 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ԱԱԾ-ն «նշեց» Վանեցյանի 40-րդ օրը. Ֆուտբոլային ֆիասկոն…

Ֆուտբոլասերների շրջանում վերջին շրջանում շատ էր խոսվում հայկական ֆուտբոլում պայմանավորված հանդիպումների և այդ հանդիպումների ելքերի վրա կատարված խաղադրույքների մասին: Դեռևս մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ նորաստեղծ «Մասիս» ֆուտբոլային ակումբը անցկացրել է պայմանավորված խաղեր: Այս տեղեկությունը ՀՀ ոստիկանությունում պաշտոնապես չհաստատվեց: Ոմանք այն կարծիքի էին, որ նշված հանցագործության վերաբերյալ օրենքը թերի է, և անհրաժեշտ են փոփոխություններ:

Արդեն երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը «ջրի երես» էր բերել պայմանավորված խաղի փաստը: «2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019 թ.-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով»,- մասնավորապես նշված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ։

Այն, որ պայմանավորված խաղերի արատավոր երևույթը մեր երկրում ծաղկում է, կարծում ենք՝ անհերքելի է: Ֆուտբոլային առուծախի մասին կասկածներն ավելի խորացան, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են միանգամից 17 թիմեր: Ավելի ստույգ՝ «ափալ-թափալ» թիմ հավաքելն ու անմիջապես առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացնելը շատերի մեջ լուրջ կասկածների տեղիք տվեցին: Նշենք, սակայն, որ նորաստեղծ ակումբների շարքերում կան թիմեր, որոնք միանգամայն արդար և լուրջ հավակնություններ ունեն հայկական ֆուտբոլում:

Ինչևէ, ԱԱԾ-ի երեկվա բացահայտումն ըստ էության պաշտոնապես հաստատեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի արվել հայկական ֆուտբոլում առկա նեգատիվ երևույթները կանխելու համար: Ուշագրավ է, որ այս բացահայտումը ևս տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո:

Օրեր առաջ ՀՀ ոստիկանությունը բացահայտել էր, որ ՀՖՖ-ի ենթակայության տակ գտնվող «Հանրապետական» մարզադաշտում 15 տարի շարունակ գործել է ծաղկի անօրինական տոնավաճառ, և թաքցվել է շուրջ 700 միլիոն դրամի շրջանառությունը: Փաստորեն, Վանեցյանի հրաժարականից արդեն 40 օր անց բացահայտվեցին երկու աղմկահարույց հանցագործություններ, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և հայկական ֆուտբոլի հետ:

ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանն ուներ մեկ տարի ժամանակ, որպեսզի ամեն գնով բացահայտեր նշված երկու հանցագործություններն ու պատժեր մեղավորներին՝ այդ կերպ «մաքրելով» հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Այն, որ պայմանավորված հանդիպումներ եղել են Առաջին խմբի առաջնության հենց մեկնարկից, կարծում ենք՝ պարզ է: Տարիներ շարունակ հասարակությունը խոսում էր «Հանրապետականի» ծաղկի տոնավաճառի և Առաջին խմբի ծախված հանդիպումների մասին: Իրավական համակարգի՝ կարճ ժամանակում երկու խոշոր բացահայտումները ցույց տվեցին, որ դրանք իրականում հնարավոր էր արագ կերպով «ջրի» երես դուրս բերել, որը, սակայն, չի արվել: Ինչ կարելի է եզրակացնել տեղի ունեցածից: Զբաղեցնելով առանցքային ուժային կառույցի ղեկավարի պաշտոնը՝ Արթուր Վանեցյանը աչք է փակել առերևույթ հանցագործությունների վրա:

Այսօր լրացավ Վանեցյանի հրաժարականի 40-րդ օրը: Այդ 40 օրվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ հայկական ֆուտբոլը գտնվում է ավելի քան վատ վիճակում: Տեղի ունեցած խայտառակ միջադեպերի մասին անդրադարձել ենք բազմիցս: Եթե Վանեցյանն այս ընթացքում լիներ միայն ՀՖՖ նախագահ, ապա տեղի ունեցածն ինչ-որ արդարացում կարող էր ունենալ, քանզի նախկինները 20 տարի ավերել էին հայկական ֆուտբոլը: Նույնիսկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալուց առաջ հայտարարել էր, որ Վանեցյանը կարող է ղեկավարել հայկական ֆուտբոլային գերատեսչությունը, քանզի լինելով նաև ԱԱԾ տնօրեն՝ վերջ կդնի պայմանավորված հանդիպումների ամոթալի երևույթին: Այսօր ունենք միանգամայն մտահոգիչ պատկեր:

Եկել է հետևություններ անելու և վիրահատական քայլեր անելու ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում