«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատարների` համապատասխանաբար Լիոնել Մեսսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին լրագրողները հարց են ուղղել` խնդրելով նրան իրեն համեմատել աշխարհի վերջին տարիների ուժեղագույն ֆուտբոլիստների հետ:
«Եթե ես ստիպված եմ ընտրություն կատարել, ապա ֆիզիկական խաղաոճով ավելի շատ նման եմ Մեսսիին: Ռոնալդուն իսկական մարզիկ է, նա խաղադաշտում կարող է կատարել յուրաքանչյուր գործողություն: Ես կարծում եմ, որ ավելի շատ նման եմ Մեսսիին, քան Ռոնալդուին: Բայց հասկանալի է, որ չեմ կարող խփել այնքան մեծ քանակությամբ գոլեր, ինչքան հեղինակում է Մեսսին»,- Ազարի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:








































