Իսպանական «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պարապմունքից վռնդել է թիմի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին: Նա, ևս երկու ֆուտբոլիստների հետ, 4 րոպե ուշացել էր առավոտյան 8:00-ի մարզումից: Այս մասին հաղորդում է Tribalfootball.com-ը:
Նիստելրոյի հետ առավոտյան մարզումից ուշացել էին Դուդան և Քրիս Ստատսգաարդը: Պելեգրինին երեքին էլ վռնդել էր: Հաջորդ մարզմանը, որը սկսվում էր 11:30-ին ֆուտբոլիստները ժամանակին են գնացել և Պելեգրինիի հետ ոչ մի կոնֆլիկտ չեն ունեցել:








































