Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երեկ 1:3 հաշվով պարտություն կրեց Մյունխենի «Բավարիա»-ից և, երկու հանդիպումների արդյունքում 2:4 հաշվով զիջելով գերմանական ակումբին, չի մասնակցի մրցաշարի ընթացիկ խաղարկության հետագա հատվածին:
Այդպիսով, ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, ով շատ է քննադատվում Անգլիայի գործող չեմպիոնի երկրպագուների և ֆուտբոլային մասնագետների կողմից` այս մրցաշրջանում թիմի անհաջող արդյունքների պատճառով, իր ֆուտբոլիստների հետ միասին հրաժեշտ տվեց նաև այս մրցաշարին:








































